Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/hartakfest/public_html/includes/classes.class.php on line 38
Hartak Workshop Festival - imyerevan.com «Հարթակ» փորձի փոխանակման փառատոնի մասին

imyerevan.com «Հարթակ» փորձի փոխանակման փառատոնի մասին

Ս. թ. հունիսի 25-26- ին Երևանում տեղի կունենա «Հարթակ» փորձի փոխանակման փառատոնը:

Միջոցառման նպատակն է ստեղծել գիտելիքների փոխանակման այլընտրանքային հարթակ՝ միավորելով տարբեր ոլորտներում ներգրավված փորձառու մասնագետների:

2016թ-ի «Հարթակ» փառատոնի հիմնական թեման է շրջակա միջավայրը և բնապահպանական խնդիրները: Փառատոնի շրջանակում կանցկացվեն մոտ 50 վարպետաց դասընթացներ չորս թեմաների շուրջ՝ «Արվեստ և տեխնոլոգիաներ», «Հոգի և մարմին», «Արա ինքդ» և «Խոհարարություն»: Յուրաքանյուր թեմայի շրջանակում կանցկացվեն դասընթացներ ու քննարկումներ Հայաստանում և, առհասարակ, ողջ աշխարհում առանցքային բնապահպանական խնդիրների, մարտահրավերների ու վերամշակման մշակույթի միտումների վերաբերյալ:

Միջոցառման բանախոսներն են բնապահպանական կառավարման ոլորտի փորձագետներ, տեղացի ստեղծագործողներ, ինչպես նաև արտերկրից ժամանած անվանի արվեստագետներ, ինչպես նկարիչ Ռոբին Չութերը Միացյալ Թագավորությունից, աշխարհի լավագույն հարյուր սննդի լուսանկարիչների ցանկում ընդգրկված Ալեքսանդր Սլադնյեվը Ռուսաստանից, բնապահպանական ակտիվիստ Սեփ Ֆոգլը Գերմանիայից, երաժիշտ Արաշ Ազադին Իրանից և այլք:

Հունիսի 24-ին փառատոնի մեկնարկին կնախորդի «Բնական լանդշաֆտները և ես» խորագրով բաց քննարկումը, որին կմասնակցեն պետական կառույցների ներկայացուցիչներ, քաղաքացիական ակտիվիստներ և առնչվող ոլորտների փորձագետներ: «Հարթակ» փորձի փոխանակման փառատոնն առաջին անգամ  իրականացվել է 2015թ-ին Երևանում:

Բանախոսների, ինչպես նաև դասընթացների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ «Հարթակ»-ի պաշտոնական վեբ-կայքում

Հարցերի դեպքում դիմել փառատոնի մեդիա համակարգողին՝

Տաթև Մկրտումյանին՝ +374 91 704515:

Source: imyerevan.com