Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/hartakfest/public_html/includes/classes.class.php on line 38
Hartak Workshop Festival - «Փառատոնը փորձի փոխանակման և ոլորտների շփման հարթակ է» մեկնարկում է «Հարթակ 2016»-ը

«Փառատոնը փորձի փոխանակման և ոլորտների շփման հարթակ է» մեկնարկում է «Հարթակ 2016»-ը


««Հարթակ 2015»-ը առաջին փորձի փոխանակման փառատոնն էր Հայաստանում, և իր տեսակի մեջ հետաքրքիր նորամուծություն էր: Տեղի ունեցան ավելի քան 60 վարպետության դասեր, այդ հաջողությունից ոգևորված մենք որոշեցինք փառատոնը դարձնել ամենամյա»,- պատմեց փառատոնի համակազմակերպիչ Մանուշակ Վահրամյանը:

Այս տարի «Հարթակ» փառատոնը տեղի կունենա 25-26-ին` Երևանում, որի նպատակն է ստեղծել փորձի և գիտելիքների փոխանակման այլընտրանքային հարթակ՝ միավորելով տարբեր ոլորտներում ներգրավված փորձառու մասնագետների:

«Հարթակ 2016»-ի հիմնական թեման է շրջակա միջավայրը և բնապահպանական խնդիրները: 
     Մանուշակ Վահրամյանի փոխանցմամբ` դասընթացները լինելու են չորս թեմաների շուրջ՝ «Արվեստ և տեխնոլոգիաներ», «Հոգի և մարմին», «Արա ինքդ» և «Խոհարարություն»:

«Բանախոսներն են բնապահպանական կառավարման ոլորտի փորձագետներ, տեղացի ստեղծագործողներ, ինչպես նաև արտերկրից ժամանած անվանի արվեստագետներ»,- նշեց նա:

«Այս տարի որոշեցինք շեշտադրել բնապահպանական թեման, քանի որ այն միայն մեր ուշադրության կենտրոնում չի, շատ արդիական թեմա է»,- կարծում է փառատոնի համակազմակերպիչ Կարինե Արոյանը: Նրա խոսքով` «Հարթակ»-ը փորձի փոխանակման և ոլորտների շփման հարթակ է:

«Մենք փորձում ենք բերել, միավորել շատ տարբեր մարդկանց և կառույցների, ովքեր իրար հետ կոնստրուկտիվ քննարկման արդյունքում կփորձեն կարծիքներ փոխանակել և ինչ որ լուծումներ գտնել»,- նշեց Կարինեն:

Փառատոնի համակազմակերպիչ Քրիստինա Հարությունովայի խոսքով` խոհարարության բաժնում այս տարի ևս կլինեն խոհարարության վարպետության դասեր: «Շատ հետաքրքիր ռեստորանների հավաքածու կա այս տարի, յուրահատուկ թեյախմության արարողություն է սպասվում: Մեր հյուրն է ամբողջ աշխարհում ճանաչված սննդի հայտնի լուսանկարիչ Ալեքսանդր Սլյադնևը:

«Սննդի լուսանկարներն այսօր շատ կարևոր են ևʹ ռեստորանների ևʹ ամսագրերի համար: Բայց առավել կարևոր է սննդի ճիշտ լուսանկարումը: Դա առաջին հերթին կոմերցիոն աշխատանք է, որի միջոցով լուսանկարիչը քեզ «ստիպում է» գայթակղվել և ուտել»,- կարծում է Ալեքսանդր Սլյադնևը:

Փառատոնի շրջանակներում իրականացվող դասախոսությունները լինելու են մայրաքաղաքի տարբեր վայրերում:

Նշենք` «Հարթակ» փորձի փոխանակման փառատոնն առաջին անգամ իրականացվել է 2015թ-ին Երևանում:



Source: mamul.am