javascript

«Հարթակ» փառատոնը փորձի փոխանակման երկօրյա ծրագիր է, որը հարթակ է ոչ ֆորմալ միջավայրում գիտելիքներով և փորձառությամբ կիսվելու համար: Այս տարի «Հարթակ» փառատոնը անց է կացվելու Հայաստանի մշակույթի մայրաքաղաք Գյումրիում՝ գործնական վարպետության դասերի, դասախոսությունների և ոգեշնչող ելույթների միջոցով։ Փառատոնի գլխավոր թեմատիկ շեշտադրումը քաղաքային լանդշաֆտն ու ճարտարապետությունն է, որի գաղափարը հուշեց հենց ինքը՝ զարթոնք ապրող Գյումրին։
Փառատոնի ծրագիրը բաղկացած է 4 հիմնական բաժիններից՝

1. Տեխնոլոգիա
2. Արա ինքդ
3. Արվեստ
4. Հոգի և Մարմին

Վարպետության դասերը վարելու են տաղանդավոր և փորձառու մասնագետներ ինչպես Գյումրիից և Երևանից, այնպես էլ արտերկրից: Այս տարի Հարթակը կհյուրընկալի մասնագետների Իտալիայից, Միացյալ Թագավորությունից և այլ եվրոպական երկրներից:
Բացի վարպետության դասերից նախատեսվում են նաև ցուցահանդեսներ, կապերի հաստատմանը նպաստող ոչ ֆորմալ միջոցառումներ, շրջայցեր, համերգներ և այլ ժամանցային միջոցառումներ։
Հարթակ թիմը Ձեզ հրավիրում է միանալու մեզ հունիսի 10-ին և 11-ին «Հարթակ Գյումրի»-ին անմոռանալի դարձնելու համար: