Արդար առևտրի սկզբունքները

Այս դասընթացի ընթացքում Սերգեյ Գագլոյևը կխոսի արդար առևտրի առավելությունների ու թերությունների մասին: Նա կսովորեցնի, թե ինչպես կարելի է դառնալ սոցիալական ձեռնարկատեր։ Դասընթացի մասնակիցները կքննարկեն Առեւտրի համաշխարհային կազմակերպությունի կողմից հաստատված արդար առևտրի տասը կանոնները, որոնց միջոցով հնարավոր է շատ կարճ ժամկետներում մեծ հաջողությունների հասնել:

Սերգեյ Գագլոև

Սերգեյ Գագլոյևը Ռուսաստանի Վլադիկավկազ քաղաքից է։ Նախնական կրթություն ստացել է Միներալնիե Վոդիում, այնուհետև 2008 թվականին ավարտել է Մոսկվայի Հումանիտար—Տնտեսագիտական համալսարանը։ 2008-2009թթ սովորել է Երևանի Կովկասյան համալսարանի լրագրողական բաժնում։ Արդեն հինգ տարի աշխատում է առևտրի ոլորտում, ինչպես նաև HDIF սոցիալական ձեռնարկության գործադիր տնօրենն է:

Սերգեյը կյանքում ամենից վեր է դասում պրոֆեսիոնալիզմն ու ինքնազարգացումը։ Նա վերջերս սկսել է ուսումնասիրել հինդուիզմի և բուդդայականության առեղծվածներն ու գաղափարախոսությունը։