Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/hartakfest/public_html/includes/classes.class.php on line 38
Հարթակ Փորձի Փոխանակման Փառատոն - Ալեքսանդր Հուիքեմեր

Ալեքսանդր Հուիքեմեր

Ալեքսանդր Հուիքեմերը սիրում է իր սահմաններն ընդարձակել թե՛ իր աշխատանքում, և թե՛ իր ժամանցում: Նա սիրում է ֆուտբոլ խաղալ, դուրս գալ վազքի ու մասնակցել միջոցառումների:

2014 թ.-ին Նիդերլանդներում ստացել է պետական կառավարման, կիրառական ապահովության և անվտանգության հետազոտությունների բակալավրի աստիճան, ապա Բելգիայում ավարտել է Բրյուսելի Վրիչ Համալսարանը` ստանալով մագիստրոսի աստիճան:

2017 թ.-ի հոկտեմբերից աշխատում է որպես Եվրոպական կամավորական ծառայության կամավոր` Գյումրիի երիտասարդական նախաձեռնության կենտրոնում, որտեղ նա երիտասարդներին հնարավորություն է ընձեռում միջմշակութային ուսուցման և փոխգործակցության, ինչպես նաև կամավորության խթանման և երիտասարդների շրջանում կամավոր աշխատանքի ճանաչման նոր մակարդակի հասնել: Վերջերս, նա սկսել է գրել մի ծրագիր, որը պետք է նպաստի Գյումրիի շրջակա գյուղական բնակավայրերում ընտանիքների և երիտասարդների ձեռներեցության խթանմանը:

Ավելին, ԵԿԽ-ի բազմամակարդակային քարոզարշավի վերաբերյալ նրա աշխատանքը նպաստում է Գյումրիում հիմնադրած «Երիտասարդական տան» ստեղծմանը, որի նպատակն է օգնել երիտասարդներին:

Վարպետության դասեր

Հաջողակ Crowdfunding-ի գաղտնիքները

8 Հուլիս, 2018, 15:30
Ավարտված