Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/hartakfest/public_html/includes/classes.class.php on line 38
Հարթակ Փորձի Փոխանակման Փառատոն - Teenslive.am. լավագույնը սիրո և հարաբերությունների մասին

Teenslive.am. լավագույնը սիրո և հարաբերությունների մասին

Երբ դեռահաս ես, սկսում ես աշխարհը ճանաչել նորովի. ծանոթանալ «մեծահասակների» կյանքին, մարդկային հարաբերությունների նոր տեսակի, և այս անցումը հաճախ շատ սթրեսային է: Հարցերը շատ են, իսկ ինֆորմացիան է՛լ ավելի շատ: Ինչպե՞ս խուսափել ապատեղեկատվությունից և կողմնորոշվել այս մեծ, հետաքրքիր և դեռ չբացահայտված աշխարհում:
Teenslive.am -ը դեռահասներին ուղղված վստահելի տեղեկատվական հարթակ է, որը խոսում է ամենակարևոր հարցերի մասին՝ շփում և հաղորդակցություն, զգացմունքային աշխարհ, ներդաշնակություն, առողջություն, տարբեր սպառնալիքներ, ինչպես ՄԻԱՎ / ՁԻԱՀ և այլ:

Կայքը հնարավորություն է տալիս նաև անհատական խորհրդատվություն ստանալ փորձառու բժիշկներից և հոգեբաններից (դիմողի անունը և այլ անձնական տվյալներ մնում են գաղտնի):

Կայքում տեղադրված նյութերը երաշխավորել է ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը որպես ուսումնա-օժանդակ նյութ` «առողջ ապրելակերպ» դասընթացի համար:

Անմիջական մթնոլորտում հանդիպելու ենք կայքի թիմի և նախագծի աջակից, հայտնի ակտիվիստ Արուսիկ Մկրտչյանի հետ, խոսելու ենք մարտահրավերների մասին, փոխանակելու ենք մտքեր և քննարկելու ենք պատանիներին հուզող ամենատարբեր հարցեր: Նախատեսվում են հյուրասիրություն և անակընկալներ:

Teenslive.am

Teenslive.am -ը դեռահասներին ուղղված վստահելի տեղեկատվական հարթակ է, որը խոսում է ամենակարևոր հարցերի մասին՝ սեր, հարաբերություններ, շփում և հաղորդակցություն, առողջություն, ՄԻԱՎ / ՁԻԱՀ և այլ սպառնալիքներ:
Կայքը հնարավորություն է տալիս նաև անհատական խորհրդատվություն ստանալ փորձառու բժիշկներից և հոգեբաններից (դիմողի անունը և այլ անձնական տվյալներ մնում են գաղտնի):
Կայքում տեղադրված նյութերը երաշխավորել է ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը որպես ուսումնա-օժանդակ նյութ` «առողջ ապրելակերպ» դասընթացի համար:
Կայքի հասցե՝www.teenslive.am
Կայքի ֆեյսբուքյան հասցե՝ www.facebook.com/teensLiveArmenia/