Անահիտ Բադալյան

Անահիտ Բադալյանը մասնագիտությամբ լրագրող է։ Նա ավարտել է ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետը և 2006 թվականից աշխատել է բազմաթիվ թերթերում և ամսագրերում։ Ավարտելուց հետո, Անահիտը հիմնադրել և ղեկավարել է «Բերդի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամը, որն աջակցում է սահմանամերձ համայնքների կանանց՝ լուծելով նրանց գործազրկության և առողջության խնդիրները։ Անահիտն ունի ավելի քան 7 տարվա աշխատանքային փորձ որպես այդ հիմնադրամի ղեկավար, և նա պատասխանատու է հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի ռազմավարության պլանավորման և ղեկավարման համար՝ աշխատելով բացառապես կանանց հետ և կանանց համար։ «Բերդի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամի շրջանակներում կան 2 հիմանկան ծրագրեր՝ «Բերդի արջեր» և «Բերդի հատապտուղներ», որոնք գյուղական սոցիալական ձեռներեցության վառ օրինակներ են։








Վարպետության դասեր

Հելյունագործություն

8 Հուլիս, 2018, 14:00
Ավարտված