Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/hartakfest/public_html/includes/classes.class.php on line 38
Հարթակ Փորձի Փոխանակման Փառատոն - Անի Հայկունի

Անի Հայկունի

2001-2005թ. Անին սովորել և ավարտել է ՀԳԱ անտառ-ճարտարագիտական գործ մասնագիտության բակալավրիատը, իսկ 2007թ.՝ ՀՊԳԱ միևնույն մասնագիտության մագիստրատուրայի բաժինը։ 2009-2011թթ. սովորել է Նյու Յորքի պետական համալսարանի շրջակա միջավայրի ու անտառագիտության ֆակուլտետի բնական ռեսուրսների կառավարման ու քաղաքականության մագիստրատուրայի բաժինը։ Միևնույն ժամանակ Նյու Յորքի Սիրաքյուզի համալսարանի Մաքսվել դպրոցում սովորել է միջազգային հանրություն ու ՀԿ կառավարում։ 2007թ.-ից ի վեր աշխատել է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF-Armenia and WWF-Caucasus), Նյու Յորքի պետական համալսարանի հետազոտության հիմնադրամի (ԱՄՆ), Ադիրոնդաք էկոլոգիական կենտրոնի (ԱՄՆ), Տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի (Հայաստան), Կովկասի բնության հիմնադրամի, Երևանում կանանց միջազգային միավորման հետ նաև Երևանում ԱՄՆ դեսպանատան երիտասարդ ձեռներեցների տարածաշրջանային ծրագրում՝ որպես մենթոր։ Նա նաև ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) ռեսուրսների արդյունավետություն ու մաքուր արտադրություն ծրագրի սերտիֆացված փորձագետ է։ Արժանացել է Գրեգորի (ԱՄՆ), Հանրային Ծառայությունում Շրջանավարտների Կարիերա(ԱՄՆ) մրցանակների, Պետ Դեպարտամենտ(IREX), Ելենա Գաստալդոյի(ILO, Իտալիա), Ջեյ եւ Օլիվ Բենթլիի (ԱՄՆ) և Կառլ Մ. Ռայզի(ԱՄՆ) կրթաթոշակների։ 2015թ. Հուլիսից Անին պայքարում է քաղցկեղի դեմ:

Վարպետության դասեր

Անտառը մարդու համար կարևոր համակարգ

26 Հունիս, 2016, 18:00
Ավարտված