Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/hartakfest/public_html/includes/classes.class.php on line 38
Հարթակ Փորձի Փոխանակման Փառատոն - Անի Խաչատրյան

Անի Խաչատրյան

Անի Խաչատրյան, նախընտրելի է Ani Seize, մանդալա պատրաստելու վարպետ է: Անին բնության մի մասնիկն է ու աշխատում է ապրել բնության հետ ներդաշնակության մեջ: Փորձում է ինչքան հնարավոր է չվնասել բնությունը, պահպանել ու պաշտպանել այն, հարգել նրա ամեն էակի ապրելու իրավունքը: Սիրում է անցկացնել ժամանակ բնության մեջ` լեռների, լճերի, գետերի, կիրճերի մոտ... Արշավների ժամանակ վստահում է բնությանը, իսկ այն երբեք չի դավաճանում: Սիրում է ճանապարհորդել ավտոստոպով, անգամ Հայաստանից դուրս: Աշխատում է նաև մասնակցություն ունենալ Հայաստանի համար կարևոր միջոցառումներին բնապահպանության և քաղաքացիական ոլորտներում, քանի որ կարծում է, որ, եթե ուզում ենք ապրել օրինական ու զարգացած երկրում, պետք է սկսենք մեզանից: Դե ինչ, հարգե՛նք բնությունը:
Դասընթացի ընթացքում Անին կպատմի մանդալայի ստեղծման պատմությունը, նշանակությունն ու կարևորությունը: Մանդալաները շրջանաձև են, իսկ շրջանը միասնություն, ամբողջականություն, կատարելություն է խորհրդանշում: Մանդալաները պատրաստվում են փայտիկների և գունավոր թելերի օգնությամբ: Ամեն գույն իր նշանակությունն ունի: Բաց մի' թողեք շանսը լուսավոր գործով զբաղվելու:

Վարպետության դասեր

Մանդալայի վարպետության դաս

17 Հոկտեմբեր, 2015, 17:00
Ավարտված