Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/hartakfest/public_html/includes/classes.class.php on line 38
Հարթակ Փորձի Փոխանակման Փառատոն - Աննա Մանասարյան

Աննա Մանասարյան

Աննայի ամենամեծ տարերքը լուսանկարչությունն է, որով 8 տարի է ինչ զբաղվում է: Աննայի կյանքի անբաժան մասն են կազմում նորածին բալիկները, որոնց լուսանկարելիս կերտում է հետաքրքիր պատմություններ, կերպարներ, ֆիքսում է նրանց առաջին ժպիտը, շարժումները, փափուկ թաթիկներն ու տոտիկները: Այս պրոցեսից միայն դրական լիցքեր կարելի է ստանալ: Այս գործի հանդեպ Աննայի ունեցած անհուն սիրուց էլ 2014թ. ծնվեց իր առաջին “Ակնթարթ” ցուցադրությունը: Բոլոր լուսանկարները ցուցադրությունից հետո Աննան նվիրեց Երևանի ծննդատներին: Ու հիմա դրանք ջրմությամբ են լցնում ապագա մայրիկների և բուժ անձնակազմի սրտերը: 2015թ. հունիսի 1-ին Երանի քաղաքապետարանում կայացավ Աննայի երկրորդ ֆոտո ցուցադրությունը` «Երևանի ապագան» խորագրով: Լուսանկարներում Երևանի վաղվա սերունդն էր: Նույն թվականի հուլիսի 1-ին օպերայի և բալետի Սպենդիարյանի անվան ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ թվով երրորդ ցուցահանդեսը` «Վերածնունդը»: Այս ցուցադրության համար Աննան շրջել է Հայաստանի և Արցախի բոլոր ծննդատներով ու լուսանկարել բալիկներին: Ու այս անգամ էլ բոլոր նկարները զարդարեցին այդ ծննդատների պատերը:

Վարպետության դասեր

Նորածիններին նկարելու գաղտնիքները

18 Հոկտեմբեր, 2015, 18:30
Ավարտված