Անտոնիո Մոնտալտո

Անտոնիո Մոնտալտոն ծնվել է 1953թ.-ին Իտալիայի Պալերմո քաղաքում: Առաջին անգամ Հայաստան է եկել 1988թ: Անտոնիո Մոնտալտոն իրականացրել է մոր և մանկան առողջապահական ոլորտին վերաբերող բարեգործական ծրագրեր Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում:
Որպես «Հոգ ընտանիքին» հիմնադրամի նախագահ՝ իրականացնում է ծրագրեր զբոսաշրջության բնագավառում, որի նպատակն է աջակցել Հայաստանի ճանաչմանը Եվրոպայում:
Երևանում և Գյումրիում զբաղվում է պատմամշակութային արժեքներ ունեցող շենքերի վերականգնմամբ և մշակութային գործունեությամբ՝ հանուն պատմամշակութային ժառանգության արժևորման Հայաստանում և Թուրքիայում : 2001 թվականից Գյումիրում Իտալիայի պատվո հյուպատոսն է:

Վարպետության դասեր