Արեգ Թադևոսյան

Արեգ Թադևոսյանը մասնագիտությամբ բիոֆիզիկոս է, բայց սկսած 1990-ականներից հետաքրքրության հիմնական բնագավառը հասարակական կազմակերպությունների ոլորտն է։ 1998թվականից Արեգը որպես ֆրիլանս մարզիչ և խորհրդատու աշխատում է միջմշակութային հաղորդակցության, անձնային առաջընթացի և համայնքային զարգացման ոլորտներում։

Արեգը նախաձեռնել և իրականացրել է սոցիալական ձեռներեցության հետ կապված ավելի քան 10 միջազգային ծրագրեր ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ արտասահմանում։ 2015- 2017թթ․նա համակարգել է «Համայնքային զարգացում սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագիրը, որի շնորհիվ Հայաստանի հինգ շրջաններում ձևավորվել են տասը սոցիալական ձեռնարկություններ։ Այժմ, համագործակցելով Արցախի Մշակույթի, երիտասարդության և զբոսաշրջության նախարարության հետ, համակարգում է սոցիալական ձեռներեցության դասընթացներ։

Վարպետության դասեր