Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/hartakfest/public_html/includes/classes.class.php on line 38
Հարթակ Փորձի Փոխանակման Փառատոն - Արևիկ Աստաբացյան

Արևիկ Աստաբացյան

Արևիկ Աստաբացյանը «Ես կարող եմ» ստեղծագործական արվեստանոցի հիմնադիրն է: Արվեստանոցի հիմնական ուղվածությունը գրքի նկարազարդումը և անիմացիան են: 3 տարիների գործունեության ընթացքում երեխաների և պատանիների հետ նկարահանվել են մի շարք անիմացիոն հոլովակներ, նկարազարդվել են 30-ից ավել հեքիաթներ և պատմվածքներ: Կազմակերպվել են մի շարք մանկական միջոցառումներ և ցուցահանդեսներ՝ «Հայտնիներին նկարում են երեխաները», «Նկարում եմ մայրիկիս», «Աշխարհի 3 հրաշալի երկրները» և այլն: Երեխաների և պատանիների աշխատանքների հիման վրա տպագրվել են 2 գիրք և բազմաթիվ բացիկներ : Առաջիկայում «Անտարես» հրատարակչության հետ համատեղ լույս կտեսնի արվեստանոցում նկարազարդված «Հովհաննես Թումանյանի հեքիաթների» հավաքածուն: Արվեստանոցում գործում է նաև նկարչության դասեր մեծերի համար, որի շրջանակներում, բացի նկարչության պարապմունքներից, կազմակերպվում են նաև բաց հանդիպումներ ժամանակակից ստեղծագործողների հետ: Ստեղծագործող ընտանիքը ստեղծագործող երեխայի լավագույն նախապայմանն է:

Վարպետության դասեր

Ստեղծարար ընտանիք

18 Հոկտեմբեր, 2015, 15:00
Ավարտված