Արի Հաջյան

Արի Հաջյանը Արգենտինայից Հայաստան տեղափոխված ճարտարապետ է, որը Բուենոս Այրեսի համալսարանում (Universidad de Buenos Aires) սովորել է ճարտարապետություն և քաղաքաշինություն: Աշխատել է տարբեր ստուդիաներում, իսկ 2009 թվ. ընդունվեց Corporación América ընկերություն, որն էլ օդանավակայանի նոր շենքի շինարարությանը մասնակցելու համար նրան 2010 թվ. ուղարկեց Հայաստան: Հայաստանում գտնվելու ժամանակ Արի Հաջյանի հետ կազմակերպվել է ճարտարապետության վերաբերյալ հանդիպումների շարք (Կանայք ճարտարապետության մեջ, Սովետական Հայաստանի ճարտարապետությունը, Հասկանալով ճարտարապետությունը և այլն): Արին ուղղակի սիրահարված է Երևանին և այժմ արդեն Երևանի մշտական բնակիչ է: