Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/hartakfest/public_html/includes/classes.class.php on line 38
Հարթակ Փորձի Փոխանակման Փառատոն - Մամուլի ասուլիս` նվիրված «Հարթակ» փառատոնին

Մամուլի ասուլիս` նվիրված «Հարթակ» փառատոնին

Հունիսի 22-ին՝ ժամը 12:00-ին Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված փորձի փոխանակման «Հարթակ» փառատոնին։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. «Հարթակ» փառատոնը տեղի կունենա հունիսի 25-26-ին Երևանում: Միջոցառման նպատակն է ստեղծել փորձի և գիտելիքների փոխանակման այլընտրանքային հարթակ՝ ավելի քան 50 դասընթացների միջոցով միավորելով տարբեր ոլորտներում ներգրավված փորձառու մասնագետների:

2016 թ.-ի «Հարթակ» փառատոնի հիմնական թեման է շրջակա միջավայրը և բնապահպանական խնդիրները:

Դասընթացները լինելու են չորս թեմաների շուրջ՝ «Արվեստ և տեխնոլոգիաներ», «Հոգի և մարմին», «Արա ինքդ» և «Խոհարարություն»: Բանախոսներն են բնապահպանական կառավարման ոլորտի փորձագետներ, տեղացի ստեղծագործողներ, ինչպես նաև արտերկրից ժամանած անվանի արվեստագետներ:

«Հարթակ» փորձի փոխանակման փառատոնն առաջին անգամ իրականացվել է 2015թ-ին Երևանում:

Մամուլի ասուլիսին կմասնակցեն`

— «Հարթակ» փառատոնի համակազմակերպիչ Քրիստինա Հարությունովան, 
— «Հարթակ» փառատոնի համակազմակերպիչ Մանուշակ Վահրամյանը, 
— «Հարթակ» փառատոնի համակազմակերպիչ Կարինե Արոյանը, 
— «Հարթակ» փառատոնի խոսնակ, հատուկ հրավերով ժամանած հայտնի սննդի լուսանկարիչ Ալեքսանդր Սլյադնևը:

Sputnik Արմենիա մամուլի կենտրոնի հասցեն` «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ:

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։

Source: armeniasputnik.am