Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/hartakfest/public_html/includes/classes.class.php on line 38
Հարթակ Փորձի Փոխանակման Փառատոն - «Հարթակ» փառատոնը փորձի փոխանակման հարթակ

«Հարթակ» փառատոնը փորձի փոխանակման հարթակ

Հոկտեմբերի 16-18-ին Երևանում կանցկացվի «Հարթակ» փորձի փոխանակման առաջինփառատոնը, որը գործնական դասընթացների և վարպետության դասերի եռօրյա փառատոն է ևանցկացվելու է Երևանի տարբեր անկյուններում:

«Հարթակ» փորձի փոխանակման առաջին փառատոնի  տնօրեն Քրիստինա Հարությունովան, ներկայացնելով դրա առանձնահտկությունները, տեղեկացրեց, որ փառատոնի ընթացքում կանցկացվեն 60-ից ավելի փորձի փոխանակման սեմինարներ, վարպետության դասեր՝  խոհանոց, արվեստ և արհեստ, տեխնոլոգիաներ, առողջ ապրելակերպ թեմաներով:

Այս կերպ, ըստ փառատոնի կազմակերպիչների, փորձ է արվելու ներգրավել զբոսաշրջիկների՝ ներկայացնելով նաև հայկական մշակույթի առանձնահատկությունները:

Փառատոնի կազմակերպիչների հետ համակարծիք է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։ Ըստ նրա՝ պետական քաղաքականության մի շարք խնդիրների լուծման տեսակետից կարևոր է նման միջոցառումների անցկացումը:

«Փառատոները արդյունավետ ու հզոր գործիք են, որոնք հնարավորություն են տալիս ծրագրերին միս ու արյուն հաղորդել, շրջակա համայնքներին ներկայանալու հնարավորություն են տալիս իրենց ողջ տնտեսական ու զբոսաշրջային ներուժով»,- նկատում է Մեխակ Ապրեսյանը։

Ի դեպ՝ աշխարհում ընթացող քաղաքական զարգացումներն ու անլուծելի հակամարտությունների առկայությունը ստվերել են հայասատանյան տուրիզմը: Ըստ վիճակագրության, որում ներառված չեն դեռևս 2015թ-ի երրորդ եռամսյակի տվյալները, առաջին եռամսյակում նկատվել է զբոսշրջության անկում, երկրորդում՝ մասամբ աճ: Սակայն Մեխակ Ապրեսյանը լավատես է և սպասում է երրորդ եռամսյակի ցուցանիշներին՝ մինչև հոկտեմբերի վերջ:

«Հայաստանը գնալով ավելի ճանաչելի է դառնում համաշխարհային շուկայում։ Մեծանում է հատկապես երիտասարդների հետարքրքությունը մեր երկրի նկատմամբ»,- խոսքը եզրափակում է պաշտոնյան:

Source: armradio.am