Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/hartakfest/public_html/includes/classes.class.php on line 38
Հարթակ Փորձի Փոխանակման Փառատոն - Մեկնարկում է «Հարթակ» փորձի փոխանակման առաջին փառատոնը

Մեկնարկում է «Հարթակ» փորձի փոխանակման առաջին փառատոնը


2015թ. հոկտեմբերի 16-ից 18-ը Երեւանում կանցկացվի «Հարթակ» փորձի փոխանակման առաջին փառատոնը: Իր տեսակի մեջ եզակի այս փառատոնը կանցկացվի շուրջ 60 վարպետության դասերի, սեմինարների և էքսպո-ցուցահանդեսների ձևաչափով, չորս թեմատիկ բաժիններում.առողջ ապրելակերպ, արվեստ և արհեստ, խոհարարություն, նոու հաու/տեխնոլոգիաներ:

Դասընթացների խոսնակները անհատներ և կազմակերպությունների ներկայացուցիչներ են, որոնք պատրաստ են պատմել իրենց հաջողության բանաձեւի, փիլիսոփայության և անձնական ձեռքբերումների մասին:

Նախագիծը փորձարարական է և նպատակ ունի գործնական գիտելիքներ ձեռք բերելու հաճելի և անմիջական ձևաչափ ներդնել, հանրությանը ներկայացնել տարբեր շնորհալի անհատների, ինչպես նաև խթանել համագործակցությունը ստեղծարար համայնքում:

«Մեր նպատակն է ստեղծել մի հարթակ, որտեղ մասնակիցները հնարավորություն կստանան սովորելու, փորձելու, անձնական փորձով կիսվելու և ինքնաբացահայտվելու ոչ ֆորմալ կրթական միջավայրում: Փառատոնի անվանումն էլ հենց սրա տրամաբանական եզրահանգումն է»,- ասում է փառատոնի համահիմնադիր Քրիստինա Հարությունովան:

Միջոցառման ծրագրին, դասընթացներին ու խոսնակներին կարելի է ծանոթանալ՝ այցելելով փառատոնի կայք (www.hartakyerevan.com): Ծրագրում կան ինչպես անվճար, այնպես էլ վճարովի դասընթացներ, որոնց տեղերը սահմանափակ են, եւ անհրաժեշտ է նախապես գրանցվել:

Փառատոնի մասին

«Հարթակ» փառատոնը ԷՕՆ հակասրճարան ակումբի «Փորձի փոխանակման ժամ» վարպետության դասերի, գործնական դասընթացների և քննարկումների շարքի տրամաբանական շարունակությունն է: Փառատոնին աջակցում են Երևանի քաղաքապետարանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության տուրիզմի վարչությունը: Գործընկերներներն են «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնը, TSD-NTEF հիմնադրամը, Նուշիկյան Ասոցիացիան, «Անտենոր» տպարանը, OXFAM Հայաստանը և այլ կազմակերպություններ:

Source: armtimes.com