Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/hartakfest/public_html/includes/classes.class.php on line 38
Հարթակ Փորձի Փոխանակման Փառատոն - Արփինե Գրիգորյան

Արփինե Գրիգորյան

Արփինեն մասնագիտությամբ ծրագրավորող է: Կարել սկսել է 3-4 տարի առաջ, երբ որոշեց ինքնուրույն կարել իր հարսանեկան զգեստը, քանի որ չէր գտնում այն, ինչ ուզում էր: Մինչ այդ կարելու որևէ փորձ չուներ, բայց ձեռագործ տարբեր իրեր էր պատրաստում: YouTube-ի ու Pinterest-ի միջոցով սկսեց կարել իր, ընկերների և տան համար տարբեր իրեր՝ խաղալիքներ, տան պարագաներ, որոնք շատ գիտելիք ու հմտություն չէին պահանջում։ Այնուհետև սկսեց հագուստի մոդելավորման դասընթացների հաճախել։ «Երբեք նպատակ չեմ ունեցել վաճառելու կամ պատվերով որևէ բան կարելու, պարզապես անում եմ ինձ համար ու ինձ շատ է դուր գալիս, որ կարողանում եմ անել ինչ-որ բան իմ ձեռքերով», - ասում է Արփինեն։Արփինեն Ֆեյսբուքում ստեղծել է Sewing Club Armenia / Կարում ու ձևում ենք Հայաստանում խումբը և նպատակ ունի պարբերաբար փորձի փոխանակման հանդիպումներ ու վորքշոփներ կազմակերպելու։

Վարպետության դասեր

Կարում ենք տոնական փափուկ խաղալիքներ

26 Դեկտեմբեր, 2015, 13:30
Ավարտված

Միասին կարենք խաղալիքներ

18 Հոկտեմբեր, 2015
Ավարտված