Կերակրատեսակների մատուցման արվեստ
26 Հունիս, 2016, 13:30
Անվճար
Դասընթացի նպատակն է մասնակիցներին կերակրատեսակների մատուցման տարբեր ոճերի հետ ծանոթացնել, խոհարարական ձևավորման նոր և կրեատիվ լուծումներ առաջարկել և, հաճելին օգտակարի հետ համատեղելով, միաժամանակ ծովամթերքներից սկալոպից, միդիաներից և ութոտուկներից յուրահատուկ կերակուրներ պատրաստել:
Համլետ Մարգարյան
Համլետը սննդի ոճաբան, շեֆ-խոհարար, սննդի անվտանգության տեսուչ-աուդիտոր է: Սեփական` “Personal Chef Armenia” նախագծի շրջանակներում Համլետն այժմ աշխատում է Ռուսաստանի Դաշնության և Երևանի մի շարք ռեստորանների հետ, դասախոսություններ է վարում Երևանում և Ռուսաստանի մի քանի ռեստորաններում: Համլետը նաև Ռուսաստանի Շեֆ-խոհարարների ազգային գիլդիայի և աշխարհի Շեֆ-խոհարարական ընկերությունների համաշխարհային ասոցիացիայի լիիրավ անդամ է: