Արթուր Նաջարյան

Արթուր Նաջարյանը ավարտել է Շիրակի պետական համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետի պատմության բաժինը, որից հետո կրթությունը շարունակել է նույն բուհում՝ նեղ մասնագիտացում ստանալով ազգագրության բաժնում: Շուրջ 21 տարի է, ինչ ստեղծագործում է՝ ստեղծելով պատմվածքներ, որոնք մեծամասամբ արտացոլում են մարդու զգայականի և գիտակցականի պայքարը:

2005 թվականից ցայսօր ակտիվորեն ներգրավված է երիտասարդական աշխատանքի մեջ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակներում: Արթուրը իր ործունեությունն ամբողջությամբ ուղղում է Հայաստանում երիտասարդների հզորացմանը: 2009 թվականից ղեկավարում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որը հանարապետությունում երիտասարդական աշխատանք իրականացնող ամենաառաջատար կառույցներից մեկն է:

Արթուր Նաջարյանը հանդիսանում է նաև ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարաության փորձագետ, Շիրակի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի անդամ: