Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/hartakfest/public_html/includes/classes.class.php on line 38
Հարթակ Փորձի Փոխանակման Փառատոն - Մեկնարկում է «Հարթակ» փորձի փոխանակման առաջին փառատոնը

Մեկնարկում է «Հարթակ» փորձի փոխանակման առաջին փառատոնը

Հոկտեմբերի 16-ից 18-ը կանցկացվի «Հարթակ»  փորձի փոխանակման առաջին փառատոնը: Իր տեսակի մեջ եզակի այս փառատոնը կանցկացվի շուրջ 60 վարպետության դասերի, սեմինարների և էքսպո-ցուցահանդեսների ձևաչափով չորս թեմատիկ բաժիններում.

•         Առողջ ապրելակերպ,
•         Արվեստ և արհեստ,
•         Խոհարարություն,
•         Նոու Հաու/ Տեխնոլոգիաներ: 

Դասընթացների խոսնակները անհատներ և կազմակերպություններ են, որոնք պատրաստ են պատմել իրենց հաջողության բանաձևվի, փիլիսոփայության և անձնական ձեռքբերումների մասին:

Նախագիծը փորձարարական է և նպատակ ունի գործնական գիտելիքներ ձեռք բերելու հաճելի և անմիջական ձևաչափ ներդնել, հանրությանը ներկայացնել տարբեր շնորհալի անհատների, ինչպես նաև խթանել համագործակցությունը ստեղծարար համայնքում:

«Մեր նպատակն է ստեղծել մի հարթակ, որտեղ մասնակիցները հնարավորություն կստանան սովորելու, փորձելու, անձնական փորձով կիսվելու և ինքնաբացահայտվելու ոչ ֆորմալ կրթական միջավայրում: Փառատոնի անվանումն էլ հենց սրա տրամաբանական եզրահանգումն է», - ասում է փառատոնի համահիմնադիր Քրիստինա Հարությունովան:

Միջոցառման ծրագրին, դասընթացներին ու խոսնակներին կարելի է ծանոթանալ՝ այցելելով փառատոնի կայք (www.hartakyerevan.com): Ծրագրում կան ինչպես անվճար, այնպես էլ վճարովի դասընթացներ, որոնց տեղերը սահմանափակ են և անհրաժեշտ է նախապես  գրանցվել:

«Հարթակ» փառատոնը ԷՕՆ հակասրճարան ակումբի «Փորձի փոխանակման ժամ» վարպետության դասերի, գործնական դասընթացների և քննարկումների շարքի տրամաբանական շարունակությունն է:

Source: Aysor.am