Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/hartakfest/public_html/includes/classes.class.php on line 38
Հարթակ Փորձի Փոխանակման Փառատոն - Արվեստը և ֆիլմարտադրությունը որպես բիզնես

Արվեստը և ֆիլմարտադրությունը որպես բիզնես

ArԻնչպես ձեռներեցները, արտիստները ևս ունեն վաճառքի ենթակա արտադրանք կամ գաղափար աշխատաշուկա դուրս գալու համար։ Այդ ամենն ի կատար ածելու նպատակով արտիստները կարիք ունեն բիզնես հմտությունների և պատրաստակամության, որպեսզի վաճառքի արվեստին մոտենան իբրև ձեռնարկատիրություն։

Դասընթացի ընթացքում մասնակիցները կքննարկեն, թե ինչպես կարելի է օգտագործել սեփական գիտելիքները սեփական բիզնեսին աջակցելու համար։ Նրանք նաև կսովորեն, թե ինչպես կարելի է սկսել իրենց սեփական բիզնեսը արվեստի բնագավառում։

Գևորգ Գրիգորյան

Գևորգ Գրիգորյանը պատմաբան է, բայց աշխատում է որպես ռեժիսոր։ Ավելի քան 10 տարի Գևորգն ունի իր սեփական ընկերությունը՝E-motion Studio -ն, որը ներգրավված է ֆիլմարտադրության բնագավառում։ Քանի որ Գևորգի կյանքն անմիջականորեն կապված է արվեստի հետ՝ նշանակում է , որ այն ունի մեծագույն դեր նրա կյանքում՝ հատկապես նորարարություններ կերտելու հարցում։

Գևորգը իր ներգրավվածությունն ունի նաև սոցիալական ձեռներեցության բնագավառում և տնօրինում է ոչ կառավարական կազմակերպություն, որը կոչվում է Արար Արտ։