Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/hartakfest/public_html/includes/classes.class.php on line 38
Հարթակ Փորձի Փոխանակման Փառատոն - Համարձակվիր ստեղծել. Ինչպես աշխարհին ներկայացնել քո գաղափարը

Համարձակվիր ստեղծել. Ինչպես աշխարհին ներկայացնել քո գաղափարը

Այս դասընթացի մասնակիցները կսովորեն, թե ինչպես պետք օգտագործել համարձակությունը և ներշնչանքը բիզնես գաղափարների իմաստավորման և հաղորդակցության համար: Նրանք կծանոթանան բիզնես գաղափարների ստեղծման և դրանց հաղորդակցման հիմնական սկզբունքներին:

Հանրային կապերի և հաղոդակցության ոլորտների փորձառու մասնագետ Տաթևիկ Ավետիսյանը կներկայացնի բիզնես գաղափարների, ինչպես նաև բիզնեսի շահառուների հետ կապերի հաստատման հիմունքներին: Նա կխոսի, թե ինչպես կարելի է գտնել բիզնես համար օգտակար մարդկանց, օգտագործել նրանց խորհուրդները, ոգեշնչել այլ մարդկանց համագործակցելու նպատակով և պահպանել դրական ու ուժեղ կամք սոցիալական բիզնես հիմնելու ճանապարհին:

Տաթևիկ Ավետիսյան

Տաթևիկ Ավետիսյանը 2011 թ.-ից Deem Communications կազմակերպության հանրային կապերի բաժնի և ծրագրերի ղեկավարն է: Նա ունի ավելի քան 12 տարվա փորձ հանրային կապերի և հաղորդակցության ոլորտներում ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային ասպարեզում: Տաթևիկը հաղորդակցությունների փորձագետ է Հայաստանում ԵՄ բարեփոխումների մասին ծրագրի շրջանակներում, ինչպես նաև հանրային կապերի դասընթացավար է Հայաստանի Ամերիկյան Համալսարանում:

Տաթևիկը խորհրդատվություն է մատուցում կին ձեռներեցներին՝ օգնելով նրանց գտնել ստեղծարար և գործնական լուծումներ իրենց բիզնես գաղափարներն հաղորդելու համար: Նա իմաստավորել և առաջնորդել է ոլորտի զարգացման մասնագիտական ծրագրեր, ինչպիսին է PR Summit Armenia-ն և գրել է 2013 թ. Կայուն ճարտարապետության նախագծի բիզնես-պլան՝ ՀԱՀ-ի Կին ձեռներեցներին վերաբերող ծրագրի շրջանակներում: