Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/hartakfest/public_html/includes/classes.class.php on line 38
Հարթակ Փորձի Փոխանակման Փառատոն - Բիզնես առանց ներդրումների: մարքեթինգ

Բիզնես առանց ներդրումների: մարքեթինգ

Ունե՞ք շահավետ բիզնես գաղափար, բայց չունեք գումար՝ ներդրումներ կատարելու համար։ Մեր օրերում հնարավոր է սկսել զբաղվել բիզնեսով առանց ներդրումների: Այս դասընթացի ընթացքում Միշա Պողոսյանը կհաստատի, որ դա հնարավոր է: Դասընթացի մասնակիցները կսովորեն՝ ինչպես է հնարավոր սկսել բիզնես առանց ներդրումներ կատարելու, ինչպես նաև կսովորեն, թե ինչպես է հնարավոր ձևավորել սեփական մարքեթինգային նախագծեր և բիզնես ծրագրեր։

Միշա Պողոսյան

Միշա Պողոսյանը հանրային կապերի մասնագետ է։ Նա ունի 5 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի ոլորտում։ Միշան իր գիտելիքները կիրառում է իր սեփական բիզնեսում, ինչպես նաև երիտասարդներին է սովորեցնում մարքեթինգի հմտությունները։

Միշան նաև ներգրավված է սոցիալական ձեռներեցության ծրագրերում։ Նա մշակում և իրականացնում է տարբեր ծրագրեր, սովորում է մարքեթինգի նորարարությունները, ինչպես նաև մասնակցում է մարքեթինգի վերաբերյալ զանազան կոնֆերանսների, հանդիպումների, ֆորումների, քննարկումների։ Երբ ազատ ժամանակ է ունենում, սովորաբար լսում է երաժշտություն, քանի որ այն իրեն մշտապես մոտիվացված է պահում, թույլ չի տալիս ձանձրանալ և այդպիսով նա կարողանաում է ավելի երկար աշխատել։