Չեսիֆայի ուղին դասագրքից բիզնես

Այս դասընթացի մասնակիցները կտեղեկանան, թե ինչպես է Չեսիֆայ հավելվածը ստեղծելու գաղափարը դարձել իրականություն: Նրանք կքննարկեն բիզնեսի զարգացման բոլոր փուլերը:

Գայանե Մելքոնյան, Վահե Քեչեջյան

Գայանե Մելքոնյանն ունի մագիստրոսի կոչում մաթեմատիկայի բնագավառում: Նա դպրոցում աշխատել է որպես մաթեմատիկայի ուսուցչուհի: Այս պահին աշխատում է ՏՏ ոլորտում՝ որպես ինժեներ: Գայանեն նաև ներգրավված է սոցիալական աշխատանքներում. երկու տարի կամավոր հիմունքներով աշխատել է Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնում:

Վահե Քեչեջյանը ունի մագստրոսի կոչում տնտեսագիտության ոլորտում: Նա վեց տարի աշխատել է բանկում՝ որպես վարկային մասնագետ: Ավելի քան երեք տարի է ինչ աշխատում է ՏՏ ոլորտում: Վահեի հոբբիներն են ֆուտբոլը, թենիսը և շախմատը: