Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/hartakfest/public_html/includes/classes.class.php on line 38
Հարթակ Փորձի Փոխանակման Փառատոն - Ստեղծում ենք ներառական աշխատանքային միջավայր

Ստեղծում ենք ներառական աշխատանքային միջավայր

Այս դասընթացի ընթացքում, Տիգրանուհի Հակոբյանը կքննարկի հաշմանդամների աշխատանքին խոչընդտող հանգամանքների նվազեցման տարբերակները, ինչպիսիք են օրինակ դասընթացների պակասը և հասարակության մեջ առկա կարծրատիպերը: Նա կներկայացնի, թե ինչպես կարելի է ստեղծել ներառական աշխատանքային միջավայր, որտեղ հաշմանդամ երիտասարդները կարող են գործի դնել իրենց հմտություններն ու հնարավորությունները: Տիգրանուհի Հակոբյանը կկենտրոնանա իր թիմի երազանքի՝ Գյումրիում առաջին ներառական և առանց տեղաշարժման խոչընդոտների հացի փռի ու սուրճի խանութի բացման մասին:

Տիգրանուհի Հակոբյան

Որպես «Էմիլի Արեգակ» Հայկական Կարիտասի երիտասարդների հաշմանդամության կենտրոնի տնօրեն, Տիգրանուհի Հակոբյանն ուղղակիորեն ներգրավված է հաշմանդամների իրավունքների պաշտպանության ոլորտում:

Նա ստացել է մագիստրոսի աստիճան Թենեսի պետական համալսարանում՝ որպես ԱՄՆ Պետդեպարտամենտի Է.Մասկիի կրթաթոշակ ստացող: Նա նաև արժանացել է Մեծ Բրիտանիայի Ջոն Սմիթի հավատարմագրային կրթաթոշակի: