Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/hartakfest/public_html/includes/classes.class.php on line 38
Հարթակ Փորձի Փոխանակման Փառատոն - Հելյունագործություն

Հելյունագործություն

Անահիտ Բադալյանը կվարի ձեռագործ իրերի սոցիալական ձեռներեցության միջոցով կանանց իրավունքների և հնարավորություններ ընդլայնման մասին դասընթաց։ Այս դասընթացի մասնակիցները ձեռք կբերեն հելյունագործության որոշ հմտություններ, ինչպես նաև կտեղեկանան, թե ինչպես հելյունագործությունը կարող է դառնալ բիզնես` լինելով ընդամենը թերապիա։

Անահիտ Բադալյան

Անահիտ Բադալյանը մասնագիտությամբ լրագրող է։ Նա ավարտել է ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետը և 2006 թվականից աշխատել է բազմաթիվ թերթերում և ամսագրերում։ Ավարտելուց հետո, Անահիտը հիմնադրել և ղեկավարել է «Բերդի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամը, որն աջակցում է սահմանամերձ համայնքների կանանց՝ լուծելով նրանց գործազրկության և առողջության խնդիրները։ Անահիտն ունի ավելի քան 7 տարվա աշխատանքային փորձ որպես այդ հիմնադրամի ղեկավար, և նա պատասխանատու է հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի ռազմավարության պլանավորման և ղեկավարման համար՝ աշխատելով բացառապես կանանց հետ և կանանց համար։ «Բերդի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամի շրջանակներում կան 2 հիմանկան ծրագրեր՝ «Բերդի արջեր» և «Բերդի հատապտուղներ», որոնք գյուղական սոցիալական ձեռներեցության վառ օրինակներ են։