Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/hartakfest/public_html/includes/classes.class.php on line 38
Հարթակ Փորձի Փոխանակման Փառատոն - Արա_ինքդ

Արվեստ ստեղծելն այսուհետ հասու է դարձել բոլորին: Ծրագրավորողը կարող է փափուկ խաղալիք ստեղծել և նվիրել իր երեխային: Արվեստը և DIY-ը ավելի կիրառելի են շնորհիվ նոր տեխնոլոգիաների, օրինակ՝ 3D տպագրության: Սա նշանակում է, որ կարելի է կյանքի կոչել ցանկացած գաղափար: Մեզ հասանելի այս նոր մեթոդներով կարող ենք առաջին հայացքից ոչ պետքական նյութերին նոր շունչ հաղորդել՝ օգտագործելով մեր ստեղծագործ ոգին: Այս բաժնում ներառված վարպետության դասերը կօգնեն մասնակիցներին նոր տեխնիկաներ բացահայտել, գտնել նոր զբաղմունքներ, որոնք կյանքը կդարձնեն ավելի բովանդակալից և հետաքրքիր:

Հաշվի առնելով նյութերի խելամիտ և կայուն օգտագործման խնդիրը՝ վերամշակումը կենտրոնական թեմա է այս բաժնում, հատկապես որ Հայաստանում այն դեռևս ապրելակերպ չի դարձել: Կսովորեք ինքնուրույն պատրաստել առօրյա գործածման տարբեր իրեր առանց բնությանը վնասելու՝ օգտագործելով վերամշակված նյութեր:

Բնական դիմահարդարում

25 Հունիս, 2016, 18:00
Ավարտված

Ձեռագործ հագուստ շնիկների համար

25 Հունիս, 2016, 10:00
Ավարտված

Ինչպես ստեղծել քո pop-up-ը

25 Հունիս, 2016, 10:00
Ավարտված