Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/hartakfest/public_html/includes/classes.class.php on line 38
Հարթակ Փորձի Փոխանակման Փառատոն - Սոցիալական ձեռներեցության "կարելի"-ներն ու "անկարելի"-ները

Սոցիալական ձեռներեցության "կարելի"-ներն ու "անկարելի"-ները

Այս դասընթացը կընդգրկի այն աշխատանքի նկարագրությունը, որն արվել է World Vision Հայաստան կազմակերպության կողմից՝ աջակցելու երիտասարդական ձեռներեցության նախաձեռնություններին։ Դասընթացի հիմնական շեշտադրումը կլինի՝ երիտասարդներին՝ որպես ակտիվ քաղաքացիներ կրթելու անհրաժեշտությունը, նրանց՝ ստանդարտներից դուրս մտածել և գործարար մոդելներ ձևավորել սովորեցնելը։ Լիանա Սարգսյանը կներկայացնի իրենց կողմից ֆինանսավորված ձեռնարկատիրական և սոցիալական ձեռնարկատիրական ծրագրերը և մասնակիցներին կպատմի, թե ինչ դասեր են քաղել գործընթացի ընթացքում։

Լիանան նաև կներկայացնի հայաստանյան և միջազգային այլ նմանատիպ ծրագրեր՝ որոշ գաղափարներ տալով ստարտափերի համար։

Լիանա Սարգսյան

Լիանա Սարգսյանն ունի բակալավրի որակավորում լեզուների և մանկավարժության և մագիստրոսի կոչում բիզնես կառավարման բնագավառներում։ Իր 18 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում նա աշխատել է տարբեր բարեգործական կազմակերպություններում։ Վերջին 5 տարիների ընթացքում Լիանան աշխատում է World Vision Հայաստան կազմակերպությունում՝ որպես երիտասարդական ծրագրերի ղեկավար։

Սկսած 2014 թվականից Լիանայի մեծագույն հետաքրքրությունը երիտասարդների զարգացումն է։ Նրա մասնավոր հետաքրքրությունը նորարարական ձեռնարկատիրության գաղափարների բնագավառում ներդրումներ կատարելը և դրանք կյանքի կոչելն է։ Վերջին տարիներին World Vision Հայաստան կազմակերպությունը սկսել է Հայաստանի շրջաններում երիտասարդների կողմից նախաձեռնված սոցիալական ձեռներեցության ծրագրերի աջակցությունը։ Նրանց մոտեցումը խնդրին համակարգային է․սովորեցնում են երիտասարդներին զբաղվել գործարարությամբ, և մասնավորապես՝ սոցիալական ձեռներեցությամբ, ինչպես նաև օգնում են զարգացնել գործարար մոդելներ և ֆինանսավորում են ամենալավ ու ամենակենսունակ գաղափարները։