Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/hartakfest/public_html/includes/classes.class.php on line 38
Հարթակ Փորձի Փոխանակման Փառատոն - Ձեռներեցն ու հասարակությունը

Ձեռներեցն ու հասարակությունը

Նորարարական գործունեությունը, որտեղ ձեռներեցի առաջնահերթ նպատակը հասարակական փոփոխությունն է և ոչ թե ֆինանսական շահը, հենց սոցիալական ձեռներեցությունն է։ Դասական ձեռներեցը աշխատում է տնտեսական ռեսուրսների արդյունաբերության հետ, իսկ սոցիալական ձեռներեցը ընդունում և ձևափոխում է գաղափարը, այնպես, որ այն նպաստի հասարակական բարեփոխումների առաջացմանը։ Էական տարբերությունը կայանում է նախ և առաջ նպատակադրման մեջ իսկ սոցիալականությունը կարող է ինչպես առաջանալ, այնպես էլ անհետանալ։ Այս պարագայում չենք կարող հաշվի չառնել ձեռներեցի հոգեբանական կերպարի գործոնը։

Այս դասընթացի մասնակիցները ձեռներեցությունը կդիտարկեն հոգեբանական տեսանկյունից։ Հոգեբան Մարի Ամիրխանյանը կքննարկի, թե ինչպիսին են տարբեր ոլորտներում ձեռներեցությամբ զբաղվող մարդու անձնային որակները, ինչն է օգնում գործն առաջ մղել և հոգեբանորեն ինչը կարող է հանդիսանալ արգելքների առաջացման ներքին պատճառ։ Մի կողմից` ձեռներեցի հոգեբանական կերպարը, մյուս կողմից` ինչպես է նորարարական գաղափարներին հակազդում հասարակությունը և ինչպես է այն ձևափոխվում, արդյո՞ք պատրաստ է ընդունել և պահպանել «նոր»-ը։ Եվ այս ամեն ինչի հետ մեկտեղ, մասնակիցները կքննարկեն, թե ինչպես է զարգանում սոցիալական ձեռներեցության կյանքը։


Մարի Ամիրխանյան

Մարի Ամիրխանյանը հոգեբան է, աշխատում է «Քվանտ» վարժարանում և «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում։ AEON հակասրճարանում անցկացնում է «Խաղում ենք հոգեբանություն» հանդիպումների շարքը: Մարիի նպատակն է հոգեբանությանը առնչվող տարբեր թեմաները ներկայացնել ինտերակտիվ, խաղային ձևով, որոնք հետաքրքրում են բոլորին` անկախ մասնագիտությունից և տարիքից։