Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/hartakfest/public_html/includes/classes.class.php on line 38
Հարթակ Փորձի Փոխանակման Փառատոն - Սիրելի «Հարթակ»-ը վերադառնում է

Սիրելի «Հարթակ»-ը վերադառնում է

Սիրելի «Հարթակ»-ը վերադառնում է
«Հարթակ» փառատոնը տեղի կունենա հունիսի 25-26-ին:

Փառատոնի նպատակն է ստեղծել փորձի եւ գիտելիքների փոխանակման այլընտրանքային հարթակ, միավորել տարբեր ոլորտներում ներգրավված փորձառու մասնագետներին եւ նրանց փորձը կիսել նրանց հետ, ովքեր ունեն այդ ցանկությունը:



««Հարթակ 2015»-ը փորձի փոխանակման առաջին փառատոնն էր Հայաստանում եւ իր տեսակով հետաքրքիր նորամուծություն էր: Տեղի ունեցան ավելի քան 60 վարպետության դասեր: Այդ հաջողությունից ոգեւորված՝ մենք որոշեցինք փառատոնը դարձնել ամենամյա»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում նշեց փառատոնի համակազմակերպիչ Մանուշակ Վահրամյանը:

Բանախոսները նշեցին, որ այս տարի էպիկենտրոնում է լինելու բնապահպանական թեման: Փառատոնի համակազմակերպիչ Կարինե Արոյանն էլ ընդգծեց` բնապահպանական թեմայի ընտրությունը պատահական չէ. այն այսօր շատ արդիական է: 



«Հարթակ»-ին կմասնակցեն բնապահպանական կառավարման ոլորտի փորձագետներ, տեղացի ստեղծագործողներ, ինչպես նաեւ արտերկրից ժամանած անվանի արվեստագետներ:

Դասընթացները լինելու են չորս թեմաների շուրջ՝ «Արվեստ եւ տեխնոլոգիաներ», «Հոգի եւ մարմին», «Պատրաստի՛ր ինքդ» եւ «Խոհարարություն»:



Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես կգործի խոհարարության բաժինը, եւ այս տարի նույնպես կլինեն խոհարարության վարպետության դասեր: Բանախոսները հավաստիացրին, որ փառատոնի շրջանակում յուրահատուկ թեյախմության արարողություն է սպասվում: Վարպետության դասի հյուրն է լինելու սննդի հայտնի, աշխարհահռչակ լուսանկարիչ Ալեքսանդր Սլյադնեւը:

Փառատոնի շրջանակներում իրականացվելիք դասախոսությունները լինելու են մայրաքաղաքի տարբեր վայրերում:

Source: erit.am