Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/hartakfest/public_html/includes/classes.class.php on line 38
Հարթակ Փորձի Փոխանակման Փառատոն - Եվա Մարտիրոսյան

Եվա Մարտիրոսյան

Եվա Մարտիրոսյանը 2006 թվականից աշխատում է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամում (FPWC): Իր գործունեության ընթացքում FPWC-ն ստեղծել է երկու սոցիալական ձեռնարկություններ, որոնց շնորհիվ գյուղական համայքները ստացել են աշխատանք գտնելու և գումար վաստակելու հնարավորություն, իսկ ստացված հասույթը օգտագործվում է FPWC- ի պահպանման ծրագրերի համար:

2014 թվականից Եվան հանդիսանում է FPWC- ի փոխտնօրեն / ծրագրերի տնօրեն, իսկ 2015 թվականից `«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի տնօրեն: Նրա տածած սերը և նվիրվածությունը հիմա ուղղվում են Հայաստանում էկո գյուղի զարգացմանը, որը նպատակաուղղված է ձևավորելու վերականգնողական ապագա՝ միավորելով բնապահպանական, մշակութային, սոցիալական և տնտեսական կայունության չափորոշիչները:

Եվան սիրում է դիտել ֆիլմեր, կարդալ իմաստալից գրքեր, գրական թարգմանություն անել և ճանապարհորդել:

Վարպետության դասեր