ՍՁ-ի Ֆինանսական պլանավորում

Իր ելույթի ընթացքում Վլադիմիր Սահակյանը կխոսի սոցիալական բիզնեսների ֆինանսական պլանավորման մասին: Նա կսովորեցնի, թե ինչպես է պետք հաշվարկել եկամուտները ու ծախսերը և ինպես է պետք կառավարել ֆինանսական հոսքերը: Վլադիմիրը կօգնի պատկերացում կազմել հաշվեկշռի մասին:

Վլադիմիր Սահակյան

Վլադիմիր Սահակյանը մի քանի մասագիտություն ունի, սակայն հիմա աշխատում ու գործունեություն է ծավալում տնտեսագիտության ոլորտում: Նա Հայաստանի ՓՄՁ Զարգացման Ազգային Կենտրոն հիմնադրամի Լոռու մասնաճյուղի ավագ փորձագետ է, ՀՀ Կենտրոնական Բանկի՝ Լոռու մարզի տնտեսագետ-վերլուծաբան է, ինչպես նաև ղեկավարում է «Վեցանկյուն» ֆինանսաբանկային խորհրդատվական ընկերությունը։

Վլադիմիրը սիրում է դիտել և խաղալ ֆուտբոլ, շախմատ խաղալ և գրքեր կարդալ՝ հիմնականում բիզնեսի կամ տիեզերքի մասին: