Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/hartakfest/public_html/includes/classes.class.php on line 38
Հարթակ Փորձի Փոխանակման Փառատոն - Հասմիկ Միրզաբեկյան

Հասմիկ Միրզաբեկյան

Հասմիկ Միրզաբեկյանը ծնվել է Երևանում՝ արվեստագետների ավանդապաշտ ընտանիքում։ Արվեստի նկատմամբ սերը  և հակումը ժառանգելով նկարիչ-մոդելավորող հորից և ասեղնագործության վարպետ մորից՝ Հասմիկը վաղ հասակից սկսել է սովորել ասեղնագործություն և հելունագործություն, ապա նաև` շուղագործություն։ Դպրոցական տարիներին սովորել է կարպետագործություն և գորգագործություն։
Հասմիկն այժմ <<Տուն-Տունիկ>> մանկական զարգացման կենտրոնում դասավանդում  է նախադպրոցական տարիքի երեխաներին՝ փորձելով  նրանց մեջ արթնացնել հայ ազգային արվեստի նկատմամբ այն հետաքրքրությունն ու սերը, որը ժամանակին ժառանգել է իր ծնողներից։
Հասմիկը մինչ օրս շարունակում է սովորել և բարելավել  իր գիտելիքները հայկական կիրառական արվեստի բնագավառում՝ բացահայտելով նորանոր ասպարեզներ, ինչպես նաև փորձելով հայկական կիրառական արվեստի ավանդույթները փոխանցել հետագա սերունդներին։

Վարպետության դասեր

Կարպետի գործում

11 Հունիս, 2017, 15:00
Ավարտված