Աղցան պատրաստելու առողջ սկզբունքները
26 Հունիս, 2016, 16:30
Անվճար
Եթե ուզում եք սովորել` ինչպես պատրաստել առողջ սնունդ, բաց մի՛ թողեք սննդաբան Վարդանուշ Պետրոսյանի վարպետաց դասը: Մի քիչ կխոսենք առողջ սննդի հիմնական մի քանի դրույթների մասին , հետո՝ կպատրաստենք միասին 4 աղցան և 4 սոուս՝ արագ, հասանելի , համեղ , առողջ ու իհարկե՝ կճաշակենք միասին:
Վարդանուշ Պետրոսյան
Վարդանուշ Պետրոսյանը դասախոս է Երևանի Պետական Բժշկական Համալսարանում, Ներքին հիվանդությունների ամբիոնում: Ինպես նաև սննդաբան, գաստրոէնտերոլոգ ՀՀ ԱՆ "Ֆիզիկական բժշկության և կուրորտաբանության" գիտահետազոտական ինստիտուտում: 2004–2006 թթ. ՀՀ Առողջապահության Ազգային Ինստիտուտի Ավանդական բժշկության կլինիկայի գաստրոէնտերոլոգ-դիետոլոգն է: 2007-ից մինչև հիմա ՀՀ ԱՆ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ գաստրոէնտերոլոգ-դիետոլոգն է: 2008–2012 թթ. Մխիթար Հերացու անվան Երևանի Պետական Բժշկական Համալսարանի դասախոս է: 2012-ից սկսած VP Diet (ՎՊ դիետ) առողջ սննդի առաքման-ծառայության կազմակերպիչը և ղեկավարն է: 2012-ին լույս տեսած «Տղամարդկանց առողջություն» գրքի համահեղինակն է: Ունի բազմաթիվ տպագրված հոդվածներ, արտոնագրված մեկ հայտնագործություն:բ2013-ին սերտիֆիկացվել է Ճարպակալմամբ Զբաղվող Մասնագետների Միջազգային Ասոցացիայի կողմից (IASO): 2014-ին Հանրային հեռուստատեսության «Մեր մեջ ասած» ծրագրի հաղորդավարներից էր: