Ձեր ուղեղի բրենդինգը

Եթե երբևէ զգացել եք, որ ձեր ներուժը ամբողջովին չի օգտագործվում, կամ հստակ չեք պատկերացնում, թե ձեր ունեցած գիտելիքներից որոնք են ամենաշատ պահանջարկ ունեցողները, կամ գուցե երազում եք կտրուկ փոխել ձեր կարիերան և ներկայանալ որպես այլ բնագավարի փորձագետ, բայց վախենում եք, որ այդ ոլորտում ճանաչված չեք, ապա այս դասընթացը ձեզ համար է: Այս քոուչինգ-հանդիպման ընթացքում դուք կիմանաք, թե ինչպես կարող եք “բրենդավորել ձեր ուղեղը”, բացահայտել ձեր ուժեղ կողմերը և կստանաք նոր գործիք՝ ձեր ներուժը ամբողջական ներկայացնելու համար:

Սոնա Հովհաննիսյան և Անուշ Մանուչարյան

Սոնա Հովհաննիսյանն ու Անուշ Մանուչարյանը կրթության, զարգացման ու աճի մասնագետներ են, ովքեր հիմնադրել են «Grow edutainment» ինքնազարգացման հարթակը, որը նախատեսված է անհատների, թիմերի, կազմակերպությունների և համայնքների համար:

Սոնա Հովհաննիսյանը ոգեշնչում է մարդկանց լինել լավագույնը: Նա երազում է ճանապարհորդել ամողջ աշխարհում, կառուցել փայտե տնակ Դիլիջանում և ուժեղ ու մրցակցային տեսնել Հայաստանը:

Անուշ Մանուչարյանը շատ լավ նկատում է կարևոր մանրամասները, ինչպես նաև ունի բանակցելու լավ հմտություններ: Նա երազում է գտնել հավասարակշռություն իր և շրջակա աշխարհի միջև: