Ինչպես զարգացնել գաղափարը

Այս դասընթացի հիմնական նպատակը բիզնես գաղափարի հաջող զարգացման համար օգտագործվող գործիքների և մեթոդների ներկայացումն է: Դասընթացի ավարտից հետո մասնակիցները կիմանան հիմնական քայլերը, որոնք անհրաժեշտ են իրենց գաղափարների իրականացման հաջող մեկնարկի համար:

Տիգրան Չիբուխչյան

Տիգրան Չիբուխչյանը մասնագիտանում է բիզնեսի կառավարման ոլորտում: Նա ստացել է մագիստրոսի կոչում Սկոլկովո բիզնես դպրոցում: Տիգրանի տասը տարվա աշխատանքային փորձ ունի էքստրեմալ զբոսաշրջության և հյուրանոցային ոլորտներում: Նա հիմնել է Yell Extreme Park-ը:

Ներկայումս Տիգրանի թիմը աշխատում է Ենոքավան գյուղի և նրա ենթակառուցվածքների զարգացման վրա: Ապագա ծրագրերը ներառում են Տավուշի մարզում, հետագայում`ամբողջությամբ Հայաստանում, զբոսաշրջության զարգացումը: Ընդհանրապես, նոր ծրագրեր սկսելիս, Տիգրանին համար կարևորագույն պայմաններից մեկը հասարակության և համայնքի համար օգտակար բարիքի ստեղծումն է: