Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/hartakfest/public_html/includes/classes.class.php on line 38
Հարթակ Փորձի Փոխանակման Փառատոն - Ինչպես ստեղծել երաժշտություն առանց որևէ բանի

Ինչպես ստեղծել երաժշտություն առանց որևէ բանի

Մեր օրերում համակարգիչներ առկա են ամենուրեք և մենք վարժվել ենք օգտագործել դրանց տվյալներ մշակելու կարողությունը կյանքի տարբեր բնագավառներում, այդ թվում՝ երաժշտության մեջ։ Դասընթացի ընթացքում Էդուարդ Փեշտմալջյանը կպատմի այն ազդեցության մասին, որն ունեցել է համակարգիչը ժամանակակից երաժշտության վրա: Նա նա և կսովորեցնի, թե ինչպես տան պայմաններում, ունենալով միայն մեկ դյուրակիր համակարգիչ, հնարավոր է ստեղծել որակյալ երաժշտություն, տարածել այն և լինել անկախ երաժիշտ։

Էդուրադ Պեշտմալջյան

Էդուրադ Պեշտմալջյանն ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը։ Նա ունի 7 տարվա աշխատանքային փորձ ծրագրավորման բնագավառում։ Այժմ աշխատում է Rockbite Games ընկերությունում որպես ծրագրավորող, որտեղ ստանձնել է նաև խաղերի կոմպոզիտորի և ձայնային ձևավորում ապահովողի դերը։ էդուարդի կյանքում հիմնական հետաքրքությունը եղել և մնում է երաժշտությունը, որը գործի բերումով միշտ թափանցել է այն բնագավառներ, որոնցով նա զբաղվել է։ Էդուարդը սիրում է կազմակերպել երաժշտական ուղղվածության տարբեր խաղեր։ Որպես ստեղնահար նվագել է տարբեր խմբերում։ Հիմնական խումբը եղել է Դեղ ալտերնատիվ ռոք խումբը։Այս պահին զբաղվում է սոլո և այլ ծրագրերով՝ ինչպիսիք են Zepp London- ը, Esuedon-ը։