Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/hartakfest/public_html/includes/classes.class.php on line 38
Հարթակ Փորձի Փոխանակման Փառատոն - Ինչպես պատրաստել համոզիչ ելույթներ

Ինչպես պատրաստել համոզիչ ելույթներ

Բիզնես գաղափարների արդյունավետ ներկայացումը շատ կարևոր հմտություն է ֆինանսավորում, հաճախորդներ, գործընկերներ և տաղանդավոր աջակիցներ գտնելու համար: Այս դասընթացը կօգնի ծանոթանալ համոզիչ ելույթներ պատրաստելու մեթոդներին, ինչպես նաև կօգնի բարելավել ելույթ ունենալու հմտությունը: Դասընթացի մասնակիցները կքննարկեն տարբեր օրինակներ և կստանան մասնագիտական խորհրդատվություն:

Մարիամ Մովսիսյան

Մարիամ Մովսիսյանը հաղորդակցության և միջոցառումների կազմակերպման մասնագետ է, ով ունի մեծ փորձ ՀԿ և առևտրային ոլորտներում։ Ավարտելով Երևանի Պետական Համալսարանը` ստացել է արևելագիտության մագիստրոսի աստիճան, իսկ հետո ստացել է հանրային կապերի մասնագետի որակավորում։ Իր հմտությունները նա կիրառել է այնպիսի կազմակերպություններում, ինչպիսիք են Բրիտանական խորհուրդը և Deem Communications-ը։ Մարիամը հավատում է, որ հանրային կապերի ճիշտ կառավարումը սիրո, գիտելիքի և պրոֆեսիոնալիզմի հավասարակշռված միաձուլումն է: