Հրանտ Խաչատրյան

Ավարտել է Գեղարվեստի ակադեմիայի դիզայնի բաժինը: Հաճախել է Thomson Reuters Foundation Photo Journalism Course-ին: Համագործակցում է UNICEF և World Vision ընկերությունների հետ` դասավանդելով ֆոտոլրագրություն: 2011 թ-ից աշխատում է PAN Photo գործակալությունում: Տպագրվել է New York Times, Washington Post, The Guardian և այլ պարբերականներում: Բազմիցս Հրանտի լուսանկարները հայտնվել են Associated Press գործակալության ամսվա լավագույն ֆոտոների շարքում: