Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/hartakfest/public_html/includes/classes.class.php on line 38
Հարթակ Փորձի Փոխանակման Փառատոն - Իլոնա Մելիքյան

Իլոնա Մելիքյան

Իլոնա Մելիքյանը ներկայացնում է Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտին կից ԱլտՄեդ վերականգնողական և ավանդական բժշկության կլինիկան: Իլոնան ծնվել է 1980թ. Կիրովականում: Երեք տարեկանից ապրել է Ռուսաստանում և ընդամենը մեկ տարի առաջ վերադարձել Հայաստան բնակվելու և աշխատելու համար: 1996թ. ընդունվել է Իժևսկու պետական բժշկական ակադեմիայի բուժ-ֆակուլտետը: Ստացել է թերապևտի, էնդոկրինոլոգի, դիետոլոգի մասնագիտական բարձր որակավորում Իժևսկու պետական բժշկական ակադեմիայում և Պիրոգովի անվան բժշկական ակադեմիայում: 2003թ. ավարտել է ասպիրանտուրան էնդոկրինոլոգի և բժշկական հոգեբանության մասնագիտացմամբ: Իլոնան հեղինակում է սուր կամ քրոնիկ սթրես տարած տուժածների բուժօգնության ծրագիրը, որը այժմ կիրառվում է ՌԴ Ներքին գործերի նախարարության կողմից: Իլոնան աշխատում է  "Maple Leafs" Հայ-Կանադական Բժշկական Կենտրոնում: Իլոնայի ծրագրերից է նաև գիրացման բուժման ծրագիրը: Իլոնան հանդիսանում է էնդոկրինոլոգների ռուսական միության, թերապևտների ռուսական միության անդամ: 2006թ. Միջազգային քաղաքականութան նախարարության կողմից պարգևատրվել է հանրապետությունում ազգերի միջև խաղաղության, համագործակցության և փոխըմբռնման ամրապնդման համար: 2004-2007թթ. եղել է “Գառնի” Ուդմուրտյան հանրապետության հայ երիտասարդության կենտրոն ՀԿ-ի ներկայացուցիչ:

Վարպետության դասեր

Նիհար և առողջ

17 Հոկտեմբեր, 2015, 13:00
Ավարտված