Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/hartakfest/public_html/includes/classes.class.php on line 38
Հարթակ Փորձի Փոխանակման Փառատոն - Նախագծերի կառավարման հիմունքներ

Նախագծերի կառավարման հիմունքներ

Այս դասընթացը կներառի ծրագրերի կառավարման (փրոջեքթ մենեջմենթ) հիմունքները, որի ընթացքում մասնակիցները կսովորեն, թե ինչ է ներառում ծրագրերի կառավարումը և ինչպես կարելի է հաջողության հասնել: Դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան կիրառել ծրագրային կառավարման սկզբունքները իրական կյանքի իրավիճակներում` օգտագործելով տարբեր իրական օրինակներ, ծրագրեր և իհարկե, թիմային աշխատանք:

Հովհաննես Մինասյան

Հովհաննես Մինասյանը փորձառու ծրագրերի կառավարիչ է, ում ոլորտի փորձը ընդգրկում տարբեր ոլորտներ, ինչպիսիք են ՏՏ-ն, հեռահաղորդակցությունը և էլեկտրոնային կառավարումը: Ներկայումս աշխատում է «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների իրականացման գրասենյակում» (EKENG): Համագործակցելով միջազգային կազմակերպությունների, համաշխարհային ընկերությունների և պետական հաստատությունների հետ, նա հաջողությամբ ղեկավարում է բազմաթիվ կարևոր նշանակության էլեկտրոնային կառավարման ծրագրեր: Հովհաննեսի կարիերան ներառում է Հայաստանի առողջապահական տեղեկատվական համակարգերի ինտեգրացումը, Հայաստանի կենսաչափական նույնականացման համակարգի արդիականացումը և բջջային ID-ների վավերացման համակարգը:

Հովհաննեսը ԱՄՆ-ի ծրագրերի կառավարման ինստիտուտի անդամ է և հանդիսանում է հավաստագրված ծրագրերի ղեկավար (փրոջեքթ-մենեջեր): Նա նաև AIESEC, Rotaract սոցիալական կազմակերպությունների անդամ է: