Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/hartakfest/public_html/includes/classes.class.php on line 38
Հարթակ Փորձի Փոխանակման Փառատոն - «Հարթակ» առաջին փորձի փոխանակման եռօրյա փառատոն Երևանում

«Հարթակ» առաջին փորձի փոխանակման եռօրյա փառատոն Երևանում

Շուտով՝ հոկտեմբերի 16-ից-18-ը, Երևանում մեկնարկելու է առաջին անգամ անցկացվող «Հարթակ» փորձի փոխանակման եռօրյա փառատոնը: Նախագիծը ԷՕՆ հակասրճարան-ակումբի և լուսանկարիչ Քրիստինա Հարությունովայի համատեղ նախաձեռնությունն է:

Ինչպես նշեցին կազմակերպիչները՝ «Փառատոնի գաղափարը սկիզբ է առել ԷՕՆի «Փորձի փոխանակման ժամ» մշտական միջոցառումների շարքից: Այդ ձևաչափի նպատակն է եղել  ստեղծել մի հարթակ, որտեղ մասնակիցները սովորելու, փորձելու, անձնական փորձով կիսվելու և ինքնաբացահայտման հնարավորություն կստանան վարպետության դասերի, պրակտիկ սեմինարների, փորձագետների ելույթների միջոցով:»

Նախագծի ծրագիրը կազմված է չորս հիմնական բաժիններից`

Առողջ ապրելակերպ,

Արվեստ և արհեստ,

Խոհարարություն,

Նոու-հաու:

Միջոցառումն անցկացվելու է Երևանի մի շարք հասարակական վայրերում, ինչպիսիք են՝ ԷՕՆ-ը, Միրզոյան գրադարանը, Միսաք Մանուշյանի (Մաշտոցի պուրակ) և Թումանյանի անվան այգիները, ինչպես նաև «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնը և TSD-NTEF (Մերգելյան ինստիտուտը):

Փառատոնի երեք օրերի ընթացքում նախատեսվում է ունենալ մոտ 60 բազմաբնույթ և օգտակար դասընթաց, որոնք ուղղված կլինեն տարբեր հետաքրքրությունների տեր մարդկանց:  

Սպասվում է, որ «Հարթակ»-ը կհյուրընկալի ավելի քան 3,000 մասնակից Հայաստանից և արտերկրից: Արտերկրից ժամանած հյուրերը կմասնակցեն կազմակերպչական աշխատանքներին որպես կամավորներ, ինչպես նաև հանդես կգան ելույթներով:

Վարպետության դասերը կվարեն անհատներ և կազմակերպություններ, որոնք պատրաստ են կիսվել իրենց հաջողության բանաձևով, փիլիսոփայությամբ և անձնական ձեռքբերումներով: Յուրաքանչյուր բաժին ունի տվայլ ոլորտի փորձագետ գործընկեր-համակարգող.

Առողջ ապրելակերպ՝ «OXFAM» կազմակերպություն,

Արվեստ և արհեստ՝  Մարի Ադամյան՝ արվեստագետ,

Նոու-հաու՝ TSD (Technology and Science Dynamics),

Խոհարարություն՝ Աննա Մազմանյան,  “Food Adventures” նախագծի հիմնադիր:

Բաժինների մասին.

 Առողջ ապրելակերպ

Այս բաժինը ներառում է առողջությանը և առողջ ապրելակերպին վերաբերող դասախոսությունների, ինչպես նաև բացօթյա միջոցառումների շարք: Բանախոսները ներկայացնելու են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են սպորտը, յոգան, դիետոլոգիան և այլն:

 Արվեստ և արհեստ

Բաժինը բաղկացած է գործնական դասընթացներից, որոնք հնարավորություն կտան մասնակիցներին դրսևորել իրենց ստեղծարար և արտիստիկ հմտությունները տարբեր ոլորտներում, ձեռք բերել նոր հմտություններ և հետաքրքրություններ: Դասընթացները բազմաբնույթ են` տիկնիկներ պատրաստելուց մինչև պարզագույն անիմացիա ստեղծելը:

Խոհարարություն

Այս բաժնում մասնակիցները կծանոթանան ինչպես հայկական, այնպես էլ աշխարհի տարբեր խոհանոցների յուրահատուկ և հեշտ պատրաստվող կերակուրների բաղադրատոմսերին: Վարպետության դասերը կվարեն սննդի ոլորտի մասնագետներ` խոհարարներ, թեյի վարպետներ, գաստրոնոմիական տուրիզմի մասնագետներ, սննդի լուսանկարիչներ: 

Նոու-հաու

Այս բաժնում բանախոսները մասնակիցների հետ կկիսվեն իրենց հայտնագործություններով, առօրյա օգտագործման իրերի, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական սարքերի ստեղծման կիրառական հնարքներով: Օրինակ` մասնակիցները կարող են ձեռք բերել թաբլեթների հավաքման, տարրական ռոբոտների ստեղծման և վայրի պայմաններում գոյատևելու գործնական գիտելիքներ:

 

Վարպետության դասերը անցկացվելու են՝

Առողջ ապրելակերպ

Այկիդոյի դաս (Արթուր Պողոսյան, «Այկիդոյի Հայաստանյան ասոցիացիա»),

Օրգանիզմի մաքրում (Նարինե Բաղդասարյան, «Սննդաբանության կենտրոն»-ի տնօրեն)

Թաիչի (Ռոբերտ Վարդումյան, «Սանգուանգ» կենտրոն),

Կապոեյրայի մարզում (Սերգեյ Հակոբյան, «Senzala de Capoeira»),

Յոգա մայրիկների համար («Նե» կանանց կենտրոն),

Արվեստ և արհեստ

Քիմիական լուսանկարչություն, լուսանկարչության ավանդական տպագրություն («Մեդիալաբ»),

Հին հագուստի ձևափոխում (Ջեյսոն Պոչատսկի),

Մեդիագրագիտություն («Ուտոպիանա»),

Սթրիթ-արթի (փողոցի արվեստ) և գրաֆիտիի պատմությունը (Dr.Love, Վրաստան),

Կալիգրաֆիա (Ռուբեն Մալայան),

Օրիգամիի պատրաստում («Հիկարի» կենտրոն):

Նոու-հաու

Դասընթացներ ռոբոտաշինության մասին (Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ (ANEL)), 

Թաբլեթի հավաքման գործընթացը (Technology and Science Dynamics (TSD)),

Վայրի պայմաններում գոյատևում (Տիգրան Զարեյան, «Սեփական փորձով» հաղորդաշար, «Արմենիա» հեռուստաընկերություն),

Բջջային հավելվածների ստեղծում (“Microsoft” նորարարական կենտրոն):

Խոհարարություն

Գինու պիտակի ճիշտ ընթերցում (Աննա Մազմանյան,  “Food Adventures” նախագծի հիմնադիր),

Շոկոլադի պատրաստում (Լևոն Ավագյան),

Ազգային խոհանոցի չբացահայտված կողմերը (խոհարար Սեդրակ Մամուլյան),

Սննդի լուսանկարչություն (Միքայել Կարսյան, «ԻՄԵՅՋՄԵՆ Ինտերիեր Դիզայն Ստուդիա»  ստուդիա),

Հացի պատրաստում («Քրամբս» սրճարան):

 

Փառատոնի կազմակերպման հարցում աջակցել են՝

Երևանի Քաղաքապետարանը,

TSD (Technology & Science Dynamics),

OXFAM Հայաստանը,

«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնը,

Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ (ANEL), 

Խորովածի Համահայկական Փառատոնը,

«Food Adventures» նախագիծը,

Միրզոյան գրադարանը,

«Armenian Tree Project» ՀԿ-ն:

 

Փառատոնին հատուկ հրավիրյալների շարքում են դիետոլոգ և հաղորդավար Նարինե Բաղդասարյանը, վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Թոմ Ալենը, բանասեր Սերոբ Խաչատրյանը, հաղորդավար Տիգրան Զարեյանը և այլոք:

Ժամանակ գտեք և անպայման մասնակցեք «Հարթակ»-ին


Source: iRest.am