Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/hartakfest/public_html/includes/classes.class.php on line 38
Հարթակ Փորձի Փոխանակման Փառատոն - Ճապոնական մարտարվեստ՝ ճանապարհ դեպի ինքնաճանաչում

Ճապոնական մարտարվեստ՝ ճանապարհ դեպի ինքնաճանաչում

Այս դասընթացը  ճապոնական երկու մարտարվեստների՝ այկիդոյի և կենդոյի  յուրահատուկ համադրություն է։ Սովորելով այկիդոյի և կենդոյի սկզբնական տեխնիկան, մասնակիցները կբացահայտեն ճապոնական մարտարվեստի հիմնական սկզբունքներն ու փիլիսոփայությունը, մշակույթն ու մտածելակերպը։ Մասնակիցները նաև հնարավորություն կունենան բացահայտեու իրենց բնավորության գծերը, կսկսեն հարցեր տալ իրենք իրենց, որոնք կարող են բացել մի ոգևորիչ ճանապարհորդություն դեպի ինքնաճանաչում և ինքնազարգացում։

Արթուր Պողոսյան

Արթուր Պողոսյան շատ է սիրում այն ամենը, ինչը գեղեցիկ է, ներառյալ արվեստը, բնությունը և մարդկանց: Նա արժեվորում է արդարությունը և ազնվությունը:

Արթուր Պողոսյան շատ է սիրում այն ամենը, ինչը գեղեցիկ է, ներառյալ արվեստը, բնությունը և մարդկանց: Նա արժեվորում է արդարությունը և ազնվությունը:

Նա վստահորեն համարում է իր ղեկավարած կազմակերպությունները որպես սոցիալական ձեռներեցության օրինակ: Զբաղվելով մարտարվեստով Արթուրը փորձում է զարգացնել անկախ մտածողության, կարգ ու կանոնի, ինչպես նաև սեփական ուժերի հանդեպ ինքնվստահության ու հասարակության խնդիրների խաղաղ լուծումներ տալու արվեստը Հայաստանում: Նա ցանկանում է նպաստել Հայաստանում առաջնորդների սերնդի զարգացմանը: