Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/hartakfest/public_html/includes/classes.class.php on line 38
Հարթակ Փորձի Փոխանակման Փառատոն - Երևանում անց է կացվելու «Հարթակ» փորձի փոխանակման փառատոնը

Երևանում անց է կացվելու «Հարթակ» փորձի փոխանակման փառատոնը

Հոկտեմբերի 16-ից 18-ն անց է կացվելու «Հարթակ» փորձի փոխանակման փառատոնը: Այն առաջին անգամ մեկնարկելու է Երևանում: Նախագիծը ԷՕՆ հակասրճարան-ակումբի և լուսանկարիչ Քրիստինա Հարությունովայի համատեղ նախաձեռնությունն է:

Փառատոնի գաղափարը սկիզբ է առել «Փորձի փոխանակման ժամ» մշտական միջոցառումների շարքից: Ձևաչափի նպատակն է եղել ստեղծել մի հարթակ, որտեղ մասնակիցները սովորելու, փորձելու, անձնական փորձով կիսվելու և ինքնաբացահայտման հնարավորություն կստանան վարպետության դասերի, պրակտիկ սեմինարների, փորձագետների ելույթների միջոցով:

Նախագծի ծրագիրը կազմված է 4 հիմնական բաժիններից՝ առողջ ապրելակերպ, արվեստ և արհեստ, խոհարարություն, նոու-հաու:

Միջոցառումն անցկացվելու է Երևանի մի շարք հասարակական վայրերում, ինչպիսիք են ԷՕՆ-ը, Միրզոյան գրադարանը, Միսաք Մանուշյանի այգին (Մաշտոցի պուրակ), Թումանյանի անվան այգին, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնը և TSD-NTEF (Մերգելյան ինստիտուտը):

Փառատոնի երեք օրերի ընթացքում նախատեսվում է ունենալ մոտ 60 բազմաբնույթ դասընթաց: «Հարթակը» կհյուրընկալի ավելի քան 3000 մասնակից Հայաստանից և արտերկրից:

Source: lragir.am