Տեղական մթերքը դպրոցական սննդի համար

Քննարկման շրջանակում մասնակիցները կտեղեկանան Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) աշխատանքների մասին, որոնք իրականացվում են թե՛ միջազգային մակարդակում, և թե՛ Հայաստանում դպրոցական սննդի ծրագրերի միջոցով: Դպրոցական սննդի ծրագիրն ՊՀԾ- ի ամենածավալուն ծրագիրն է Հայաստանում: Ինչպե՞ս է սնունդը հասնում երեխաներին: Որոնք են մարտահրավերները, ինչպես նաև հնարավորությունները պարենի և սննդի արդյունաբերության,տեխնոլոգիայի և նորարարության համար:

Գերդ Բուտա

Գերդ Բուտան աշխատում է Պարենի համաշխարհային ծրագրում որպես Ծրագրերի ղեկավար: Պարենի համաշխարհային ծրագիրը Միավորված ազգերի կազմակերպության սննդի օգնության ճյուղն է և աշխարհի խոշորագույն հումանիտար կազմակերպությունն է, որն աշխատում է սովը հաղթահարելու, սննդամթերքի ապահովությունն ու սնուցումը խթանելու ուղղությամբ:

Արփինե Փորսուղյան

Արփինեն աշխատում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրում որպես Մոնիտորինգի և գնահատման պատասխանատու: Տվյալների հավաքագրման ջատագով է և վերջին տասնամյակում Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում, Ռուսաստանում, Բելառուսում և ԱՄՆ-ում իր հետազոտությունների միջոցով աջակցում է տեղեկատվության վրա հիմնված քաղաքականության և ծրագրերի մշակումն ու իրականացումը: