Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/hartakfest/public_html/includes/classes.class.php on line 38
Հարթակ Փորձի Փոխանակման Փառատոն - Մարիա Հովումյան և Մաննիկ Սահակյան

Մարիա Հովումյան և Մաննիկ Սահակյան

Մարիա Հովումյան

Մարիա Հովումյանն ունի կազմակերպությունների և մարդկանց զարգացման ավելի քան 15 տարվա փորձ։ Մասնագիտացման հիմնական ուղղություններն են՝ գործարար էթիկետ, վաճառքներ և սպասարկում, միջազգային /B2B բանակցություններ, ռազմավարական պլանավորում, բիզնեսի մոդելավորում, մարդկանց կառավարում, ծրագրերի կառավարում, փոփոխությունների կառավարում, ֆասիլիտատորների և թրեյներների վերապատրաստում։ Սկսած 2000 թ. աշխատել է ՀԿ-ների, ծառայություն մատուցող կազմակերպությունների, բիզնես ասոցիացիաների հետ՝ տեղական և տարածաշրջանային մակարդակներում: 2010թ.-ին Մարիան միացել է Ars Vitae մոսկովյան լավագույն T&D ընկերություններից մեկին, որպես բիզնես դասընթացավար, խորհրդատու: 2014 թ.-ին Մարիան տեղափոխվել է Հայաստան և դարձել է Management Systems Consulting խորհրդատվական ընկերության, իսկ 2015թ․ սեպտեմբերին՝ IMPACT Solutions խորհրդատվական ընկերության համահիմնադիր։ Մարիան հեղինակ է ավելի քան 30 հոդվածների, տպագրվել է «Ղեկավար անձնակազմի զարգացում», «Մարդկային ներուժի կառավարում», Braininty և այլ առաջատար մասնագիտական ​​ամսագրերում և պորտալներում:


Մաննիկ Սահակյան
    
Մաննիկ Սահակյանը ունի դասընթացների, կլոր սեղանների, հանդիպումների և համաժողովների կազմակերպման և անցկացման շուրջ 15 տարվա փորձ: Հիմնական հետարքրքությունների շարքին են պատկանում թրեյնինգի մեթոդաբանությունը, վաճառքի և սպասարկման բաժնի բարեփոխումները, ինչպես նաև մենեջմենթի զարգացումը: Ավելի քան 40 գործընկեր կազմակերպություններից են Արդշինբանկը, ՎՏԲ Բանկը, Procredit bank, RESO ապահովագրական ընկերությունը, ABCommunication holding, Մանֆոլ ՍՊԸ-ն, Ֆուրնիվուդ ՍՊԸ-ն, Նոր տունը, ԱլֆաՖարմը. IMEX Group, Business Leader, Yerevan city, Idram, և այլ ընկերությունները: Մաննիկը դասընթացներ է վարել ինչպես բիզնեսի, այնպես էլ հասարակական սեկտորի,և միջազգային կազմակերպությունների համար: Շուրջ 9 տարի համագործակցել է Քաունթերփարթ Ինթերնեշնլ (ՔԻ) Հայաստանյան գրասենյակի հետ (2005- 2014) որպես Կարողությունների զարգացման ավագ խորհրդական: 2011թ.-ց դասախոսում է հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում Ընտանեկան բիզնես, Հաճախորդների հարաբերությունների կառավարում, Սպասարկման մարկետինգ առարկաները, իսկ 2007 թ.-ից՝ Հայկական մարկետինգի ասոցիացիայում՝ որպես մարկետինգի մասնագետների վերապատրաստող Շվեցարական NIMA-A-ի շրջանակներում: 2012 թ համահիմնադիր է հանդիսացել Մենեջմենթ սիսթեմս քընսալթինգ ՍՊԸ-ում, իսկ 2015-ից ՝ Իմփեքթ Սոլյուշնս խորհրդատվական ընկերությունում:

Վարպետության դասեր

Տոնական ընթրիք ռեստորանում

26 Դեկտեմբեր, 2015, 15:30
Ավարտված

Բիզնես լանչի էթիքետը

18 Հոկտեմբեր, 2015, 14:00
Ավարտված