Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/hartakfest/public_html/includes/classes.class.php on line 38
Հարթակ Փորձի Փոխանակման Փառատոն - Փայտից բրոշների պատրաստում

Փայտից բրոշների պատրաստում

Յուրաքանչյուր հայ պետք է իմանա իր երկրի մշակութային հարուստ ժառանգության մասին: Այդ իսկ պատճառով, այս դասընթացի մասնակիցները կծանոթանան մեր հարուստ ժառանգությանն ու զարդանախշերին, իսկ հետո ինտերակտիվ կերպով և մտքի թռիչքի օգնությամբ կգունազարդեն փայտե մանրանկարներ։

Լանա Հարությունյան և Գոռ Հովհաննիսյան

Լանա Հարությունյանը սովորում է Երևանի Պետական Ճարտարապետության և Շինարարության համալսարանում դիզայնի բաժնում։ Լանան «Plexiart» ձեռագործի դիզայներ է և գեղարվեստական ղեկավար։ Նա սիրում է զբաղվել կարպետների, հայկական զարդանախշերի, մանրանկարչության ուսումնասիրությամբ,պատրաստել ձեռագործ աշխատանքներ, ինչպես նաև հեծանիվ վարել ու ընթերցանությամբ զբաղվել:

Գոռ Հովհաննիսյանն ավարտել է Երևանի Պետական Ճարտարապետության և Շինարարության համալսարանը՝ դիզայնի մասնագիտությամբ։ Այժմ աշխատում է մասնագիտությամբ, հանդիսանում է Plexiart ձեռագործի հիմնադիր և դիզայներ։ Գոռը սիրում է պատրաստել ձեռագործ աշխատանքեր, հեծանիվ վարել, , դիտել ֆիլմեր և լսել երաժշտություն։