Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/hartakfest/public_html/includes/classes.class.php on line 38
Հարթակ Փորձի Փոխանակման Փառատոն - Նարինե Բաղդասարյան

Նարինե Բաղդասարյան

Նարինե Բաղդասարյանը սկսել է զբաղվել յոգայով 17 տարեկանից և այդ ժամանակից ի վեր բուսակեր է: Իր կյանքի ընթացքում յոգայի մասին գիտելիքներ և մեծ փորձ է ձեռք բերել ուսուցչական ծրագրերի մասնակցելով: Ուսումնասիրել է ճապոնական Ռեյկի կոչվող էներգետիկ տեխնիկան, ստացել 2-րդ կարգ, որը թույլ է տալիս որոշակի սիմվոլների միջոցով կտրել անցնել ժամանակը և տարածությունը և էներգիայով օգնել այլ երկրներում գտնվող մարդկանց: Մասնակցել է ՛՛Ապրելու արվեստ՛՛ ծրագրին, ավարտել Հայաստանի յոգայի ֆեդերացիայի ուսուցչական ծրագիրն ամբողջությամբ, սովորել է տարբեր էներգետիկ տեխնիկաներ, որոնք այսօր օգնում են մարդկանց հետ շփման և առողջարարական ծրագրերը ճիշտ և գրագետ կիրառելու հարցում: Որպես Հայաստանի Յոգայի ֆեդերացիայի սննդաբանության կենտրոնի տնօրեն ժամանակ առ ժամանակ կազմակերպում է դասախոսություններ, հումա-բուսակերական ուսուցողական երեկույթներ, յոգա տուրեր, մաստեր կլասսեր առողջ սննդակարգի վերաբերյալ՝ ունենալով կարևոր ներդրում առողջ ապրելակերպի ոլորտում:

Վարպետության դասեր

Սննդաբանություն

26 Հունիս, 2016, 12:00
Ավարտված

Սննդաբանություն

17 Հոկտեմբեր, 2015, 13:00
Ավարտված