Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/hartakfest/public_html/includes/classes.class.php on line 38
Հարթակ Փորձի Փոխանակման Փառատոն - «Սպուտնիկ Հայաստան». Ասուլիս՝ «Հարթակ» փորձի փոխանակման փառատոնի վերաբերյալ

«Սպուտնիկ Հայաստան». Ասուլիս՝ «Հարթակ» փորձի փոխանակման փառատոնի վերաբերյալ

Հունիսի 22-ին՝ ժ. 12:00-ին, տեղի կունենա «Հարթակ» փորձի փոխանակման փառատոնի մամուլի ասուլիսը «Սպուտնիկ Հայաստան» լրատվական գործակալությունում: 
 
Մամուլի ասուլիսին «Հարթակ» փառատոնի մասին կպատմեն համակազմակերպիչներ Քրիստինա Հարությունովան, Մանուշակ Վահրամյանը, Կարինե Արոյանը և փառատոնի խոսնակ ու հայտնի սննդի լուսանկարիչ Ալեքսանդր Սլյադնևը:
 
Փառատոնը տեղի կունենա հունիսի 25-26-ին Երևանում: Նպատակն է ստեղծել փորձի և գիտելիքների փոխանակման այլընտրանքային հարթակ՝ միավորելով տարբեր ոլորտներում ներգրավված փորձառու մասնագետների ավելի քան 50 դասընթացների միջոցով: 2016թ-ի «Հարթակ» փառատոնի հիմնական թեման է շրջակա միջավայրը և բնապահպանական խնդիրները: 
 
Դասընթացները լինելու են չորս թեմաների շուրջ՝ «Արվեստ և տեխնոլոգիաներ», «Հոգի և մարմին», «Արա ինքդ» և «Խոհարարություն»: Բանախոսներն են բնապահպանական կառավարման ոլորտի փորձագետներ, տեղացի ստեղծագործողներ, ինչպես նաև արտերկրից ժամանած անվանի արվեստագետներ, ինչպես նկարիչ Ռոբին Չութերը Միացյալ Թագավորությունից, Ալեքսանդր Սլյադնևը Ուկրաինայից, հայտնի պարուհի և 2013 թվականին «Պարի՛ր, թե կարող ես» Հայաստանի հաղթող Արմինա Խաչատրյանը, երաժիշտ Արաշ Ազադին Իրանից և այլք: 
 
«Հարթակ» փորձի փոխանակման փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2015թ-ին Երևանում:
 
Հավելյալ տեղեկությունների և մանրամասների համար կարող եք այցելել Հարթակ փառատոնի պաշտոնական կայք. www.hartakyerevan.com:
 
Հարցերի դեպքում դիմել փառատոնի մեդիա համակարգողին՝ Տաթև Մկրտումյանին՝ +374 91 704515:

Source: nt.am